Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ
Սև ուրբաթը մոտենում է՝ խոստանալով բազմաթիվ շահավետ առաջարկներ և մեծ զեղչեր: Սակայն այս ողջ խառնաշփոթի մեջ հեշտ է ծախսել ավելին, քան նախատեսված է, և ֆինանսապես բարդ դրության մեջ ընկնել: Զեղչերի շրջանն առանց կորուստների վայելելու համար մենք պատրաստել ենք 5 օգտակար խորհուրդ։
Նախքան զեղչեր որսալը որոշեք, թե որքան գումար եք պատրաստ ծախսել: Ստեղծեք անհրաժեշտ գնումների ցուցակ և ըստ դրա բաշխեք Ձեր բյուջեն: Սա կօգնի խուսափել չմտածված ծախսերից:
Լավագույն առաջարկները գտնելու համար պետք է պատրաստվել նախապես: Համեմատեք գները տարբեր խանութներում՝ համոզվելու համար, որ զեղչերը իսկապես շահավետ են: Պահպանե՛ք Ձեզ հետաքրքրող ապրանքները և հետևե՛ք դրանց գների փոփոխությանը:
Սև ուրբաթին հատկապես մեծ է գայթակղությունը գնելու ավելի շատ իրեր, քանի որ հաճախ զեղչերն իսկապես շատ շահավետ են։ Աշխատեք հնարավորության դեպքում օգտագործել ունեցած գումարը, իսկ եթե այն չի բավականացնում, ապա Ձեզ օգնության կհասնի Rocket Line 0% անտոկոս թվային ապառիկը, որը հասանելի է ավելի քան 10000 վաճառակետերում, իսկ դրանցից որոշներում այն հասանելի է 12 ամսով։
Չնայած բազմաթիվ առաջարկներին՝ ոչ բոլոր զեղչերն են արժանի Ձեր ուշադրությանը: Պայծառ գովազդներն ու «սահմանափակ ժամանակով» առաջարկները կարող են ստիպել գնել ավելորդ ապրանքներ: Ուշադրություն դարձրեք միայն այն իրերին, որոնք իսկապես անհրաժեշտ են կամ կօգտագործվեն հետագայում։
Այս Սև ուրբաթին IDBank-ը և Idram-ը պատրաստում են յուրահատուկ առաջարկներ, որոնք կօգնեն Ձեզ ավելի խելացի և շահավետ գնումներ կատարել: Հետևեք նորություններին՝ բաց չթողնելու համար բացառիկ հնարավորությունները և առաջինը տեղեկանալու իսկապես շահավետ ակցիաների մասին։
Հետևելով այս խորհուրդներին՝ Դուք կկարողանաք խելամիտ գնումներ կատարել և մնալ բյուջեի սահմաններում՝ վայելելով Սև ուրբաթի առավելությունները: Սպասեք IDBank-ի և Idram-ի հետաքրքիր առաջարկներին․ հաճելի շոփինգ ենք մաղթում:
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին