Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է

Modex խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ՀՀ 10 խոշորագույն ընկերությունները 2023թ-ին.  ըստ հասույթի Հայաստանի խոշորագույն ընկերությունների ցանկը գլխավորել է Զանգեզուրի ՊՄԿ-ն՝ 312 մլրդ դրամ հասույթով: Այդ ընկերությանը հաջորդել են Գազպրոմ Արմենիան և ՀԵՑ-ը: 

Համաձայն հրապարակման,

2023թ-ին 10 խոշորագույն ընկերությունների ընդհանուր հասույթը եղել է շուրջ 1.57 տրիլիոն դրամ՝ 7.3%-ով ավելի, քան 2022թ-ին,

Բոլոր 10 ընկերությունները արձանագրել են զուտ շահույթ, ընդհանուր՝ շուրջ 294 մլրդ դրամ,

Դիտարկված 10 ընկերությունների սեփական կապիտալի շահութաբերության պարզ միջինը 2023թ-ին եղել է 31.5%, միջնարժեքը՝ 24.2%

«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա» ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվությունը հասանելի չէ, ինչի պատճառով դրա հասույթի տվյալները ներառված չեն ցուցակում:

Հատկանշական է, որ առանձին ընկերությունների դեպքում փոխկապակցված կողմերի հետ գործարքները կարող են արտահայտված չլինել իրական գներով, որը կարող է ունենալ էական ազդեցություն ընկերության՝ առանձին վերցված արդյունավետության գնահատման վրա։