Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը ծախել
Դիլիջանի ազգային պարկը բնության հատուկ պահպանվող տարածք է։ Ազգային պարկի տարածքներում, բարձրավոլտ էլեկտրական հոսանքի հենասյուների տակ գտնվող հատվածներում 2023 թվականին զանգվածային ծառահատումներ են արել։ Հոկտեմբերի 21-ին այդ մասին տեղեկատվական հարցում եմ արել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նախարարության պատասխանում նշված է․
«Ի պատասխան Ձեր 2024 թվականի հոկտեմբերի 21-ի հարցման` հայտնում եմ, որ համաձայն 2023 թվականի հունիսի 12-ի շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՊՈԱԿ) և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև կնքված «Էլեկտրահաղորդման համակարգի» անխափան գործունեությանն ու անտառուղիներում հրդեհավտանգ վիճակի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման մասին» N ԲԷՑ-3-2023 պայմանագրի` 2023 թվականին իրականացվել է էլեկտրահաղորդման օդային գծերի NN 132-151 հենամեջերում հաշվառված 3702 ծառի հատման և դրանից առաջացած 1055.42 խտխմ ծավալով փայտանյութի մթերում: Մթերումը կազմակերպվել է ներքին պահեստից (1խմ=21.600 ՀՀ դրամ արժեքով): 2024 թվականին պայմանագրի շրջանակում շինափայտի և վառելափայտի հատումներ չեն իրականացվել»»:





















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին