Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն

ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր արտադրությունը սկսել է թառափազգիներից, այժմ ներկայացնում է իշխանի բազմաթիվ տեսակներ։

Գործարանում ներդրվել է միջազգային փորձ և հատուկ տեխնոլոգիաներ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին։

ԱՐՏ-ՖԻՇ ընկերության՝ ժամանակակից սարքավորումներով վերազինելու գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ գործարանում տեղադրվել է նաև արևային կայան։

«Տարիների ընթացքում ստացել ենք ձկան յուրօրինակ տեսակներ. ունենք 7-8 տարեկան ձկներ, որոնցից կարող ենք ստանալ նաև սև խավիար։ Իմ բիզնեսի զարգացման մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում Ակբա Լիզինգը, որի շնորհիվ ձեռք ենք բերել արտադրամասի սառնարաններ, սառույցի սարքավորումներ, արևային պանելներ, որոնք օգնեցին մեզ զարգացնել արտադրությունը։ Արևային կայանների միջոցով կարողացանք մեր ձկան ինքնարժեքը ավելի մատչելի դարձնել։ Աշխատում ենք սև խավիար արտադրելու ուղղությամբ, որը մեր համակարգերի շնորհիվ կվերամշակենք ու կարտահանենք»,- նշել է  ԱՐՏ-ՖԻՇ ընկերության հիմնադիր տնօրեն Արտյոմ Թորոսյանը։

Այժմ ընկերության արտադրանքը առկա է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում է ԱՊՀ երկրներ։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը՝ իրականացնելով արտահանում նաև Եվրոպա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: