Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Տնտեսություն

Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն

Պերովսկիտից ճկուն արևային վահանակների արտադրության տեխնոլոգիայի մշակումից 15 տարի անց, Ավստրալիայում սկսվել է դրանց փորձնական արտադրությունը, գրում է 3dnews.ru-ն: 4,4 միլիոն դոլար արժողությամբ ձեռնարկությունը սկսել է գործել Մելբուռնի Քլեյթոն արվարձանում: Այնտեղ արևային մարտկոցներն արտադրվում են շարունակական ցիկլով՝ գլանափաթեթների տեսքով տպագրության միջոցով: Տեխնոլոգիան մոտ է առևտրային մակարդակին, սակայն շուկա դուրս գալու համար կարող է պահանջվել առնվազն ևս 5-10 տարի:

Ճկուն արևային մարտկոցները տպագրվում են 4-5 շերտ կառուցվածքով՝ ներառյալ լամինացիան։ Արդյունքը պատրաստի արտադրանքն է: Ձեռնարկությունն ի վիճակի է օրական արտադրել 14 հազար արևային մարտկոց։ Այնուամենայնիվ, դա դեռևս լաբորատորիա է, որը ղեկավարում են Ավստրալիայի գիտահետազոտական ​​գործակալության CSIRO-ի հետազոտողները:

Տեխնոլոգիան առևտրայնացնելու համար կարևոր կլինեն արտադրության մասշտաբները, վահանակների արդյունավետությունը և դրանց կյանքի ցիկլի տևողությունը, վերջինի հետ կապված պերովսկիտները խնդիրներ ունեն։ Ինչ վերաբերվում է արդյունավետությանը, ապա այդ մասին CSIRO-ն զեկուցել է դեռ 2024 թվականի մարտին նշելով, որ ճկուն պերովսկիտային ֆոտո վահանակների արդյունավետությունը (մեծ մակերեսով վահանակների դեպքում) կազմում է 11 %, իսկ առանձին բջիջների համար այն 15,5 % է։ Եվ նման արդյունավետությամբ շուկա դուրս գալն անհնար է, բացառությամբ հատուկ աշխատանքային պայմանների համար նախատեսված վահանակների։

Ավստրալացի գիտնականները կարծում են, որ նույնիսկ ցածր արդյունավետությունը ավելի լավ է, քան ընդհանրապես անարդյունավետությունը: Ճկուն արևային մարտկոցները կարող են օգտագործվել էլեկտրական տրանսպորտային միջոցների, շարժական տների, շենքերի, կրելի էլեկտրոնիկայի սնուցման համար և այնտեղ, որտեղ հնարավոր չէ տեղադրել դասական սիլիցիումային արևային վահանակներ: Ընդ որում այդ պերովսկիտային ճկուն տարրերը նախատեսված չեն սիլիցիումային վահանակները փոխարինելու համար, այլ միայն ներդաշնակորեն լրացնում են դրանց:

Արտադրված բոլոր ճկուն ֆոտոգալվանային սարքերը կփոխանցվեն հետազոտողներին և մշակողներին՝ գնահատելու դրա հնարավորությունները և նախագծելու առաջադեմ արտադրանքներ օգտագործելով դրանք: Բայց դա դեռևս տեխնոլոգիայի առևտրայնացում չէ, ուղղակի դա մեկ քայլ ավելի է մոտեցնում այդ պահին:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]