Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Հասարակություն

Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակաբար դանդաղում է՝ հոկտեմբերին արձանագրելով այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4,2 %։ Սպասվում է, որ նոյեմբերի արդյունքներով աճի ավելի ցածր տեմպ ենք ունենալու։ Բնականաբար, աճի տեմպերի նվազումն իր ազդեցությունն է ունենալու պետբյուջե մուտքերի վրա։ Սակայն մինչ Հայաստանի տնտեսության վիճակը շարունակում է բարդանալ, կառավարությունը մտածում է, թե ինչպես պետք է ապահովի պետական բյուջեի մուտքերը. դե, Նիկոլ Փաշինյանը սիրում է կառավարության նիստերում գլուխ գովել «ռեկորդային հարկային մուտքերի» վերաբերյալ։ Պետական բյուջեի մուտքերն ավելացնելու տարբերակներից մեկը կարող է լինել տնտեսության մեջ տարբեր ուղղությունները խթանող ներարկումները, բայց իշխանություններն առաջին հերթին չունեն համապատասխան մասնագիտական պոտենցիալ, որպեսզի տնտեսության ճյուղերի զարգացման ուղղությամբ համակարգված քայլեր ձեռնարկեն։
 
Մյուս կողմից էլ՝ նրանք ընդհանրապես հեռու են ներդրումների հայեցակարգի կիրառումից, քանի որ արդյունքներ արձանագրելու համար ժամանակ է պետք, իսկ կառավարությունում ընդհանրապես տրամադրված չեն սպասելու և ցանկանում են «աննախադեպ» ցուցանիշներ ունենալ միանգամից։ Դրա համար էլ նրանք նախընտրում են առաջ գնալ ամենահեշտ ճանապարհով, այն է՝ հարկային բեռի կտրուկ ավելացումը, որը հատուկ ջանքեր չի պահանջում, իսկ քննադատություն, նույնիսկ ամենակոշտ գնահատականներ ստանալուն նրանք վաղուց են սովոր։ Ու հիմիկվանից օրենսդրության փոփոխության մակարդակով պայմաններ են ստեղծվում հարկային տեռորի իրականացման համար։ Մի կողմից՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման անվան տակ կառավարությունը պատրաստվում է հարկային մամլիչով անցկացնել Հայաստանի քաղաքացիներին, իսկ մյուս կողմից էլ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխել։
 
Ընդհանուր հարկային համակարգի տեղափոխումը վերաբերում է հետևյալ գործունեության տեսակներին՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն, անշարժ գույքի հետ գործառնություններ՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն, առողջապահություն։
 
Այս շարքից երևում է, թե մասնագիտական գործունեության և միկրոձեռնարկատիրության ինչպիսի լայն հատված է բերվելու ընդհանուր հարկային դաշտ։ Ու մի շարք ուղղություններով հարկային ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է լինելու, որ դժվար է պատկերացնել, թե մասնագիտական գործունեություն ծավալողներն ինչպես կարող են դիմանալ նոր պայմաններին։ Նոր հարկային նախաձեռնության գործարկումից հետո, օրինակ՝ հաշվապահներն ու փաստաբաններն իրենց շահույթի 44,34%-ը պետք է հարկ վճարեն, ինչի արդյունքում զուտ շահույթը մասնագիտական գործունեությամբ զբաղվող այս մարդկանց համար նվազելու է, ու նրանք փորձելու են դա փոխհատուցել ծառայությունների գների բարձրացման միջոցով։ Այդպիսով ծառայությունների գների բարձրացումն էլ ուղիղ հարվածելու է սպառողների գրպանին՝ ֆինանսական առումով ավելի բարդացնելով նրանց վիճակը՝ հաշվի առնելով, որ հիմա էլ մասնագիտական ծառայությունների գները բավական թանկ են։
 
Բայց իշխանություններն այս նոր հարկային համակարգին անցնելը հիմնավորում են հիմնականում նրանով, թե պայքարում են ստվերի դեմ, սակայն դրանով պայմաններ են ստեղծում, որ շատ տնտեսվարողներ ու ծառայություններ մատուցողներ փորձեն ուղիներ գտնել ստվերում աշխատելու համար, որպեսզի խուսափեն մեծ հարկային ճնշումներից։ Մյուս կողմից էլ՝ մասնագիտական գործունեությամբ զբաղվող մարդիկ կնախընտրեն աշխատել արտերկրում, որտեղ հարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են։ Այսինքն, բարձր հարկադրույքները կնպաստեն մասնագիտական արտագաղթին։ Բացի այդ, նախընտրելի կդառնա արտերկրում գործող մասնագետների ծառայություններից օգտվելը, քանի որ այդ ծառայությունները կմատուցվեն Հայաստանում գրանցվածների համեմատ ավելի ցածր գներով։ Կառավարությունից հավաստիացնում են, թե ստեղծում են հավասար հարկային պայմաններ, որ փոքր տնտեսվարողներն իրենց մեծացումը չզսպեն, մեծերն էլ արհեստականորեն չտրոհվեն՝ տեղավորվելու ավելի հարմար հարկային համակարգում, բայց նախ փոքր տնտեսվարողները պետք է աճեն, որ կարողանան մեծանալ։
 
Իսկ ներկայիս պայմաններում փոքր տնտեսվարողների համար ստեղծվում է ոչ բարենպաստ միջավայր, քանի որ խոշոր տնտեսվարողներն, աշխատելով մեծ քանակությունների վրա, ուղղակի առավելություն կստանան, դուրս կթողնեն ու կուլ կտան փոքր տնտեսվարողներին՝ այդպիսով կոտրելով փոքր բիզնեսի ողնաշարը։ Ստվերի դեմ պայքարի, մրցակցության, հավասար հարկային դաշտի ստեղծման համար պետք է հաշվի առնել տնտեսական գործունեության ուղղությունների առանձնահատկությունները ու խելամիտ հարկային դաշտ ձևավորել, այլ ոչ թե դնել ու առանց հաշվարկելու կտրուկ հարկերը բարձրացնել։ Ու, ինչպես նկատում են փորձագետները, եթե այս հարցում իշխանությունները կանգ չառան, ապա նրանք բյուջեն լցնելու անվան ներքո շատ շուտով հարկային օղակը գցելու են բիզնեսի բոլոր ներկայացուցիչների վզին ու շատերին խեղդեն՝ խորտակելով նաև մեր տնտեսական պոտենցիալը։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում