Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Տնտեսություն

Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով

Softbank ընկերությունը հայտարարել է ռեկորդային ցածր քաշ ունեցող հեղափոխական ծայրահեղ բարակ հետերոանցումային արևային վահանակների մշակման ավարտի մասին, գրում է overclockers.ru-ն: Նախագծված լինելով ստրատոսֆերային հարթակները սնուցելու համար այդ վահանակները կարող են օգտագործվել ավանդական բջջային հեռախոսների աշտարակներում աշխարհի հեռավոր և դժվար հասանելի շրջաններում: Նոր արևային մարտկոցը կշռում է ընդամենը 665 գրամ մեկ քառակուսի մետրի համար և ունի 22,2 % արդյունավետություն:

Նշենք, որ ստրատոսֆերային հաղորդակցության հարթակները, որոնք հայտնի են որպես HAPS (մեծ բարձրության կեղծ արբանյակներ), հիմնականում դիրիժաբլներ են: Ճկուն արևային բջիջները պետք է տեղադրվեն դրանց թեք մակերեսների վրա, և պահանջվում է, որ դրանք լինեն թեթև, բարձր արդյունավետ և մատչելի: Այդ իսկ պատճառով ընկերությունը որպես հիմնական նյութ ընտրել է սիլիցիումը։ Նշենք, որ տիեզերական արդյունաբերությունն օգտագործում է ավելի արդյունավետ բազմաշերտ արևային մարտկոցներ, բայց դրանց բարձր գինը Երկրի վրա դրանց օգտագործումը դարձնում է տնտեսապես ոչ շահավետ:

Այս նոր վահանակների մշակումն իրականացվել է չինական LONGi ընկերության և ճապոնական Fujipream կորպորացիայի համատեղ աշխատանքի արդյունքում։ Ճկուն հետերոանցումային արևային մարտկոցը բաղկացած է մի քանի շերտերից՝ պաշտպանիչ թաղանթ (25 մկմ), արևային բջիջ (80 մկմ), պարկուճ (150 մկմ) և հետևի պաշտպանիչ թաղանթ (50 մկմ): Ֆոտոբջիջները միացնելու համար օգտագործվել է 250 մկմ հաստությամբ պղնձե հաղորդիչներ, որը զոդվել են ցածր ջերմաստիճանի զոդման միջոցով։ Արդյունքը 563 × 584 մմ չափերով արևային վահանակը կշռում է ընդամենը 218,5 գ.:

LONGi-ն և Fujipream-ը ակտիվորեն ուսումնասիրում են ստրատոսֆերային հարթակների համար արևային բջիջների քաշը հետագայում նվազեցնելու հնարավորությունները: Ընկերությունը նախատեսում է հաղթահարել 500 գ/մ² արգելքը։ Հաջողությամբ զանգվածային արտադրության դեպքում, նման վահանակները կարող են լայն կիրառություն գտնել Երկրի վրա տարբեր ոլորտներում, ներառյալ շինարարությունը, ավտոմոբիլային և այլ այն ոլորտները, որտեղ անհարթ մակերեսները կարող են օգտագործվել արևային էներգիա արտադրելու համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]