Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը

Բաքվում COP29-ի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը կոշտացրել է հռետորաբանությունը, ընդհուպ անցել սպառնալիքներ տարածելուն, Հայաստանին մեղադրանքներ հասցեագրելուն և ռազմական նոր էսկալացիայի պատրաստվելուն։ Ըստ միջազգայնագետ Արմեն Պետրոսյանի, այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական մեդիա-փորձագիտական դաշտերը հրահանգավորվել են ձևավորելու կեղծ տեղեկատվական մթնոլորտ՝ իբր Հայաստանը պատրաստվում է սահմանափակ ռազմական գործողություն իրականացնել Ադրբեջանի դեմ (իրավիճակային առումով վերոնշյալը գուցե նաև «վրեժ է» COP-ին Հայաստանի չմասնակցելու համար)։ «Չնայած առայժմ պաշտոնական թեմատիկ խոսույթի բացակայությանը, այնուամենայնիվ, խիստ կանխատեսելի է, որ առաջիկայում Բաքուն ավելի կկարծրացնի դիրքորոշումը, կսրի հռետորաբանությունը և օրակարգ կբերի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման գործիքակազմը»,- նշել է նա։

Որ Ադրբեջանը գագաթնաժողովն օգտագործելու է Հայաստանին նոր մեղադրանքներ ներկայացնելու, միջազգային ասպարեզում ռազմական էսկալացիայի հիմքեր ստեղծելու համար, որևէ մեկը չէր էլ կասկածում։ Հատկապես այսօր, երբ գագաթնաժողովի արդյունքներն այնքան էլ Բաքվի սրտով չեն, նման զարգացումներն առավել քան իրական են թվում։ Հայաստանն այս պայմաններում պետք է առավելագույնս զգոն լինի, աշխատի միջազգային կառույցների ու երկրների հետ՝ կանխելու Բաքվի նոր նկրտումները։

Անի Բարսեղյան