Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Ժամանց

«Միշտ ես եմ լինում «կինոյի տղեն», և այդ կինոն իմ շուրջն է պտտվում». Ալեքսանդր Բաբասյանը՝ «Պատվից առավել»-ում իր կերպարի մասին

Դերասան, ով շատ առաջարկներ է մերժում, չի նկարահանվում ամեն նախագծում և ահա շուտով կրկին կլինի էկրանին: Ալեքսանդր Բաբասյանն, ով վերջին շրջանում ընդհանրապես չէր երևում էկրանին, ինչպես ինքն է նշում, անգամ մեծ հոնորարների դիմաց գլխավոր կերպարներ կերտելուց էր հրաժարվում, այսուհետ կնկարահանվի «Պատվից առավել» հեռուստասերիալում: Մանրամասներն ու նկարահանման հրապարակում կրկին հայտնվելու իր էմոցիաների մասին դերասանը պատմել է ShowBiz.am-ին:

«Առաջարկը ստացել եմ իմ շատ սիրելի Ելենա Արշակյանից. ինձ համար սարսափելի դժվար է Ելենային մերժելը, քանի որ շատ-շատ ենք աշխատել միասին, քանի որ մեր միասին ու համատեղ բոլոր նախագծերն էլ ստացված են եղել, և նա ինձ շատ հարազատ դարձած մարդ է: Ես ու Ելենան միշտ կարողանում ենք միասին ստեղծել ռեյտինգային պրոեկտներ, և քննարկումներից հետո, սցենարին և իմ կերպարին, ինչն ամենակարևորն է ինձ համար, ծանոթանալուց հետո էլ եկանք համաձայնության»,- պատմում է Ալեքսանդրն ու մեծ ոգևորությամբ նշում, որ իր նկարահանման առաջին օրը ռեժիսորի ողջ աշխատանքն իր վրա է վերցրել Ելենան, իր կողքին է եղել, օգնել, աջակցել ու քաջալերել. չէ՞ որ որքան ժամանակ է՝ Ալեքսանդրը չէր նկարահանվել և, բնական է, որ մի փոքր հետ էր վարժվել. «Չեմ թաքցնի՝ մի փոքր լարվածություն ու անհանգստություն կար, բայց դա նորմալ է և բնական. անչափ շնորհակալ եմ Ելենային ողջ ընթացքում իմ կողքին լինելու համար»:

Խոսելով այն կերպարի մասին, որով կներկայանա Ալեքսանդրը՝ նա նշեց, որ իր համար կարևոր է գլխավոր դերում ներկայանալը. «Ես ծնված եմ միայն ռեյտինգային նախագծերում նկարահանվելու և գլխավոր դեր խաղալու համար: Սիրում եմ միշտ ես լինել «կինոյի տղեն» և որ այդ կինոն իմ շուրջը ծավալվի: Այս անգամ ես չեմ կերտի ամենագլխավոր կերպարին, քանզի գլխավոր դերի համար պետք է շաբաթվա բոլոր օրերը տրամադրես նկարահանումներին՝ մոռանալով ընտանիքին ու ընկերներին, սակայն հետևելով կտեսնեք, որ բոլոր գործողություններն ու դերային խաղերը պտտվելու են իմ շուրջը, անմիջական կապ եմ ունենալու բոլոր կերպարների հետ. հակառակ դեպքում՝ ես չէի նկարահանվի: Կերպարս հեղինակավոր ու արդար մի մարդ է, ով մի քիչ քրեական հեղինակության է հիշեցնում՝ արդար ու ազնիվ: Բոլորը նայելու են իմ կերպարին և արդար ու ճիշտ ապրելու ցանկություն են ունենալու»:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ