Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Աշխարհ

Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Զելենսկիին՝ Վրաստանի դեմ պատժամիջոցների համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի գործընկերոջը՝  Վլադիմիր Զելենսկիին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության 19 անդամների, այդ թվում՝ իշխող կուսակցության հիմնադիր և նրա պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։

X սոցիալական ցանցում Սալոմե Զուրաբիշվիլին գրել է.«Շնորհակալություն Վոլոդիմիր: Ռուսաստանը փորձում է վերականգնել վերահսկողությունը Սև ծովի վրա»:

Հիշեցնենք՝ Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի իշխանությունների դեմ՝ հաստատելով երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Այս մասին նա հայտնել է իր թելեգրամյան ալիքում։ Պատժամիջոցների ցուցակում են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, մի քանի նախարարներ և երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչներ։ «Ես ստորագրել եմ հրամանագիր, որն ուժ է տալիս Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ պատժամիջոցների մասին որոշմանը: Սրանք պատժամիջոցներ են իշխանության այն հատվածի դեմ, որը Վրաստանը հանձնում է Պուտինին: Միջազգային հարաբերություններում այսպես է լինում, եթե ժամանակին չես արձագանքում կամ անսկզբունքորեն ես արձագանքում, այդ դեպքում տասնամյակներ են կորչում, և երկրները զրկվում են իրենց ազատությունից։ Այս տարածաշրջանում ոչ մեկին չի կարելի կորցնել՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Մոլդովային, ո՛չ Ուկրաինային։ Մենք պետք է միասին պաշտպանվենք Մոսկվայից»,- ասվում է հրապարակման մեջ։ Բացի այդ, Զելենսկին կոչ է արել Եվրոպային և ԱՄՆ-ին գործել նույն սկզբունքայնությամբ։