Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Հասարակություն

Ամերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից

Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2024թ․ «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից:  «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 4-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է բարձր արդյունքներ ցուցաբերած ֆինանսական հաստատություններին 127 երկրում, որոնք զգալի աճ են գրանցել՝ միևնույն ժամանակ պահպանելով կայուն հաշվեկշիռ, բարելավելով սպասարկման որակը, ներդրումներ կատարելով տեխնոլոգիաների մեջ և ամրապնդելով իրենց դերը տեղական համայնքներում:

Բացի գործառնական և ֆինանսական ձեռքբերումներից, մրցանակակիր կազմակերպությունները գնահատվել են նաև հաճախորդներին առաջարկվող ծառայություններում բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի համար՝ ընդգծելով յուրաքանչյուր վարկատուի հաջողության համար ցանկացած երկրում կայուն զարգացման ռազմավարության կարևորությունը: 

Որոշում կայացնելիս՝ The Banker-ի միջազգային ժյուրին նշել է, որ 2024թ.-ն առանցքային է եղել Ամերիաբանկի համար, քանի որ այն միացել է Bank of Georgia Group PLC-ին (BoGG)` միաժամանակ պահպանելով իր ներկայությունը շուկայում որպես ինքնուրույն կազմակերպություն` իր կորպորատիվ բրենդով։

Ամսագիրը նշում է, որ գործարքը ռազմավարական առավելություններ է ապահովում Ամերիաբանկի համար, այդ թվում, Միացյալ Թագավորությունում գրանցված  և Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված BoGG-ի միջոցով ավելի բարձր հասանելիություն ստանալով միջազգային ֆինանսական շուկաներին։ Աղբյուրի համաձայն, BoGG-ի մաս կազմելով, Ամերիաբանկն ավելի հեշտությամբ կկարողանա կապիտալ ներգրավել և ներդրումներ կատարել իր պրոդուկտների, ծառայությունների և տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ: Ակնկալվում է, որ վերոնշյալ գործարքը նաև զգալի խթան կհանդիսանա ընդհանուր առմամբ Հայաստանի ֆինանսական համակարգի և տնտեսության զարգացման համար, ինչպես նաև նոր հեռանկարներ կբացի տարածաշրջանում իրականացվող նախագծերի և բիզնեսի համար:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, խոսելով նշված մրցանակի մասին, ասել է. «Մեր առաջնահերթությունը հաճախորդների թվային փորձառության բարելավումն է՝ շուկայի զարգացող կարիքներին համապատասխան պատշաճ արձագանքի ու ճկունության միջոցով։ Ամերիաբանկը կշարունակի ներդրումներ կատարել թվային պրոդուկտներում և ծառայություններում՝  ընդլայնելով նաև առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների շրջանակը։ Մենք ակտիվորեն ներդնում ենք էկոհամակարգային լուծումներ, որոնք թույլ կտան սպասարկել մեր հաճախորդներին ցանկացած վայրում և բավարարել նրանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները՝ աջակցելով վերջիններիս թե՛ առօրյա բանկային գործարքներում, թե՛  երկարաժամկետ նպատակների իրագործման ճանապարհին»։  

2010թ.-ից ի վեր Ամերիաբանկը «Տարվա բանկ» մրցանակին արժանանում է իններորդ անգամ:  

Այս ճանաչումը 2024թ. ընթացքում «Լավագույն բանկ» անվանակարգում Ամերիաբանկին շնորհված երրորդ խոշոր մրցանակն է. ընթացիկ տարում բանկը ստացել է բանկային ոլորտի համաշխարհային ամենահեղինակավոր մրցանակները, այն է` Euromoney պարբերականի «Գերազանցության մրցանակը» որպես լավագույն բանկը Հայաստանում, և Global Finance ամսագրի «Լավագույն բանկը Հայաստանում 2024թ.» մրցանակը:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: