Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Տնտեսություն

Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ Սյունիքի մարզում հարցվածների 81,6 %ը գոհ է մարզի սոցիալտնտեսական կյանքից։ «Ընդհանրապես գոհ չէ» կամ «ավելի շուտ գոհ չէ» հարցվածների 18,4 %ը։ Նման պատկեր է ստացվել «Բրևիս» ընկերության վերջերս իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքում:

Ի դեպ, ուշագրավ է, որ Սյունիքում հարցվողների հիմնական մասը՝ մոտ 72 %ը, հանքարդյունաբերության ազդեցությունն իրենց քաղաքի, գյուղի տնտեսական վիճակի վրա գնահատել է դրական։ Միևնույն ժամանակ, հարցվողների 78,15 %ը դրական է գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը մարզի տնտեսական վիճակի վրա։ Ընդ որում, միանշանակ բացասական վերաբերմունք ունի հարցվածների ընդամենը 3 %ը, իսկ 9,4%ն ավելի շատ գոհ է, քան դժգոհ։ Հայաստանում հարցվածների 77 %ը, իսկ Սյունիքում հարցվածների 69,8 %ը կարծում են, որ կարելի է ունենալ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն, և՛ զարգացած տնտեսություն։ Սյունիքի մարզում հարցվածների մեծամասնությունը՝ 88,4%ը, կարծում է, որ, եթե Սյունիքում չլինի հանքարդյունաբերությունը, ապա մարզից բնակչության արտագաղթը զգալիորեն կաճի։ Այս տեղեկությունները հրապարակվեցին երեկ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում:

Ի դեպ, միջոցառման ժամանակ նաև նշվեց, որ Սյունիքը, ըստ վիճակագրության, Հայաստանի ամենահարուստ մարզն է։ Ըստ «Modex Advisory» ընկերության իրականացրած «Հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսությունում. Սյունիքի մարզի և ԶՊՄԿի ֆենոմենը» վերլուծության, աղքատության միջին ցուցանիշը հանրապետության մասշտաբով կազմում է 23 %, այն դեպքում, երբ աղքատության ամենաբարձր մակարդակը արձանագրվել է Շիրակի մարզում՝ 43,1 %, իսկ Սյունիքի մարզի աղքատության ցուցանիշը ամենացածրն է՝ ընդամենը 7%։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում