Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Տնտեսություն

Ցանկապատ արևային վահանակներից

Կանաչ դևերն այնքան են խեղել ավանդական էներգիան, որ Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինը լիովին անհեթեթ է դարձել։ Էներգիայի բարձր գներն են ճանապարհ հարթել այնպիսի փորձերի համար, որոնք այլ դեպքերում ֆինանսական առումով պարզապես անհետաքրքիր չէին լինի: Օրինակ Եվրոպայի որոշ շրջաններում արդեն տեղադրվում են արևային մարտկոցներից պատրաստված ցանկապատներ, գրում է olegmakarenko.ru-ն։

Այդ ցանկապատների ինքնածախսածածկումը, ըստ հաշվարկների, չորս տարի է տևում, ինչը շատ լավ է նման ներդրումների համար: Պատճառը, որը հնարավոր է դարձրել արևային ցանկապատերի առաջացմանը, դա հենց արևային մարտկոցների գների կտրուկ նվազումն է, իսկ ավելի ճիշտ այն վատտերի արժեքի նվազումը, որոնք կարելի է ստանալ դրանցից։ Արևային մարտկոցները վերջին 20 տարիների ընթացքում դարձել են և՛ ավելի էժան, և՛ արդյունավետ:

Մի կողմից, այս ողջ կանաչ ժանտախտը խավարամտություն է իր ամենամաքուր տեսքով, վնասակար ու վտանգավոր աղանդավորություն։ Մյուս կողմից, երբեմն նույնիսկ ամենավատ գործելակերպը պարադոքսալ կերպով որոշակի օգուտ է բերում: Օրինակ, թռիչքները դեպի տիեզերք՝ խորհրդային երկրի ու ամերիկացիների, հնարավոր դարձան մեծապես բոլորին հայտնի  չարագործ երկրի՝ Ֆաշիստական գերմանիայի գիտնականների շնորհիվ:

Էլեկտրական մեքենաները, ածխածնի հետքը, նավթից ու ածուխից հեռանալը: Արևմուտքն այնքան ռեսուրսներ է լցրել արևային էներգիայի զարգացման վրա, որ այն փլուզվել է: Ոչ այնքան, իհարկե, որ մոռացվի հին բարի գազը, բայց այնքան, որ հեշտացնի դժվար հասանելի վայրերի բնակիչների կյանքը։

1958 թվականին արևային մարտկոցներն ունեին ընդամենը 4 % արդյունավետություն։ Ժամանակակից արևային մարտկոցները, որոնք դժվար թե այդքան վաղ հայտնվեին առանց մոլորակային մասշտաբների էկո-շանտաժի, արդեն ունեն 20 % արդյունավետություն, իսկ լաբորատոր նմուշներ անգամ 25 %։ Դրա շնորհիվ, օրինակ, չինական տիեզերակայանն ունի զգալիորեն ավելի փոքր արևային մարտկոցներ, քան հին խորհրդայինը։

Կտրուկ էժանացել է նաև արևային մարտկոցների արժեքը՝ 2008-ին դրանք արժեին 3,49 դոլար մեկ վտ-ի դիմաց, իսկ այժմ դրանք կարելի է գնել 5-7 անգամ ավելի էժան, և դա նույնիսկ առանց դոլարի գնաճը հաշվի առնելու։ Դա արևային մարտկոցները գործնականում կիրառելի է դարձնում ոչ միայն բևեռային կայաններում, այլ նաև այն վայրերում, որտեղ խնդիրներ չկան հին ու բարի ատոմակայանի կամ ջերմաէլեկտրակայանի ստեղծման հետ կապված:

Այս ամենից կոնկրետ շահում է Ռուսաստանը։ Մեր տեսանկյունից տեղի է ունեցել հետևյալը.

  1. Թշնամիները հսկայական ռեսուրսներ են լցրել տեխնոլոգիայի երկրորդական ճյուղի զարգացման համար։
  2. Թշնամու հետազոտությունները շոշափելի արդյունքներ են տվել, որոնք մենք կարող ենք անվճար օգտագործել:
  3. Թշնամիներն էլ իրենց հերթին մեծ օգուտ չեն ստացել արևային մարտկոցներից, այլ գիտության մեջ լցրել են ռեսուրսներ, որոնք այլ հանգամանքներում կարող էին ծախսվել մեզ վնաս պատճառելու վրա։
  4. Միևնույն ժամանակ, թշնամիները հսկայական վնաս են հասցրել իրենց տնտեսությանը, փորձելով զանգվածաբար ներմուծել անհույս, դեռևս կանաչ տեխնոլոգիաներ։
  5. Որպես հաճելի կողմնակի ազդեցություն, մենք տեսնում ենք ռուսական նավթի և գազի աճող պահանջարկը: Գները դեռ չեն հասել պահանջարկին, սակայն առողջ դատողությունը հուշում է, որ դա առջևում է:

Խնդիրն, ըստ էության, մեկն է: Ռուսաստանը նույնպես պատշաճ կերպով պաշտպանված չէ կանաչ վարակից։ Մենք ևս լի ենք ագրեսիվ ակտիվիստներով, ովքեր դավանում են արևմտյան օրակարգը պահանջելով «նվազեցնել ածխածնի հետքը», «պայքարել գլոբալ տաքացման դեմ» և պահպանել աղանդավորական այլ կանոնները։ Բայց, ինպես երևում է, ոչ հասարակությունը, ոչ պետությունը դեռևս չեն գիտակցում վտանգի աստիճանը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]