Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Տնտեսություն

Արևային մարտկոցների նոր կիրառություն են գտել. ի՞նչ կարող են անել դրանք բացի էներգիա արտադրելուց

Չինական GoodWe ընկերությունը մշակել է նոր ծածկոց-տանիք մասնավոր տնային տնտեսությունների համար, դրանք ինտեգրված են Polaris ֆոտովոլտային վահանակներով, և այն ոչ միայն էներգիա է արտադրում տան համար, այլ նաև պաշտպանում է դրա տակ գտնվող մեքենաները։ Այդ մասին գրել է Pv ամսագիրը, գրում է Focus.ua-ն։

Հաղորդվում է, որ այդ նոր ծածկոց-տանիքը հասանելի է երկու տարբերակով: Առաջին տարբերակը 4,8 կՎտ հզորությամբ և 6500x3000 մմ չափսերով է և նախատեսված է մեկ մեքենա տեղավորելու համար։ 6500x5200 մմ չափսերով և վահանակի 8 կՎտ հզորությամբ երկրորդ տանիք-ծածկոցի տակ կարող են տեղավորվել երկու մեքենա։ Դրանց բարձրությունը կարգավորելի է 2000 մմ-ից մինչև 2500 մմ սահմաններում, ընդ որում դրանք  պատրաստված են պինդ ալյումինե համաձուլվածքից, որի շնորհիվ էլ թեթև են և հեշտ տեղադրվող:

Ըստ արտադրողի, ծածկոց-տանիքը անջրանցիկ է և հարմար է տարբեր բնակելի վայրերի և այլ տեղանքների համար: Մինչև 240 կմ/ժ արագության քամու դիմադրության շնորհիվ այն կարող է դիմակայել նույնիսկ այնպիսի դժվար եղանակային պայմաններին, ինչպիսիք են ցիկլոնները:

Նշվում է, որ ծածկոց-տանիքները հագեցած են Polaris վահանակներով, որոնք ունեն 21,5% էներգիայի փոխակերպման արդյունավետություն և 215 Վտ/մ2 հզորություն: Դրանց չափերը 2142 մմ x 1160 x 29,6 մմ է և կշռում են 30 կգ:

«Այս նոր արևային ավտոկայանատեղիի ներդրումը զգալի առաջընթաց է բնակելի տարածքների արևային լուծումների մեջ, դրանք համատեղում են ֆունկցիոնալությունը, արդյունավետությունը և ոճը», - ասել է GoodWe ընկերության ներկայացուցիչը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]