Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Առաջիկա 2-3 ամիսները մեզ համար շատ կարևոր են լինելու․ Էրդողան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի  ձերբակալման թույլտվության մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը Իսրայելին ընդդիմացող երկրների հաղթանակն է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիանթեփի Շահինբեյ  ժողովրդական գրադարանում երիտասարդների հետ հանդիպման  ժամանակ, հաղորդում է Anadolu-ն:

«Միջազգային քրեական դատարանը շատ ճիշտ որոշում է կայացրել։ Բայց Նաթանյահուն երբեք էլ չի ենթարկվել նախկին որոշումներին։ Եվ սրան նույնպես չի ենթարկվի։ Բայց անկախ նրանից, կենթարկվի, թե՝ ոչ, այս որոշման փաստը Իսրայելին ընդդիմացող երկրների հաղթանակն է։ Սա շատ կարևոր էր», - պատասխանել է Էրդողանը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Նաթանյահուի ձերբակալության թույլտվության ՄՔԴ-ի որոշումը:

Ըստ Թուրքիայի նախագահի, այժմ կհետևենք, թե ինչ քայլեր կձեռնարկի Նաթանյահուն՝ ի պատասխան դատարանի որոշման։

Նա նաև նշել է, որ աշխարհը շատ անսովոր շրջան է ապրում։

«Հիմա Ամերիկայում իշխանության է եկել Թրամփի կառավարությունը։ Տեսնենք, թե ինչպես է ձևավորվում ԱՄՆ նոր վարչակազմը Թրամփի գլխավորությամբ։ Ընդհանուր առմամբ, աշխարհը շարժվում է դեպի բոլորովին այլ ապագա: Հետևաբար, առաջիկա 2-3 ամիսները մեզ համար շատ կարևոր են»,- ասել է Էրդողանը։