Պեկինում կառուցել են աշխարհում ամենամեծ օդանավակայանը
Պեկինում ավարտվել է աշխարհում ամենախոշոր «Դասին» միջազգային օդանավակայանի կառուցումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով քաղաքի իշխանություններին:
Օդանավակայանի կառուցման նախագծի ղեկավար Լի Ցզյանհուան պատմել է, որ «Դասինը» ոչ միայն օդանավակայան է, այլ նաեւ Չինաստանում խոշորագույն տրանսպորտային հաբ է, որը կառուցելու համար ներդրվել է շուրջ 400 միլիոն յուան (գրեթե 60 միլիոն դոլար):
1 միլիոն քառակուսի մետր մակերեսով «ոսկե փյունիկի» տեսքով եւ մեկ տերմինալ ունեցող օդանավակայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է սեպտեմբերի 30-ին՝ ՉԺՀ-ի ստեղծման 70-ամյակի նախօրեին. նախագիծը գտնվում է նախագահ Սի Ցզինպինի անձնական հսկողության ներքո:
«Դասին» օդանավակայանը տեղակայված է Պեկինի հարավում՝ քաղաքից 46 կմ հեռավորության վրա: Այն կառուցելու հիմնական պատճառը «Շոուդու» օդանավակայանը բեռնաթափելու ձգտումն էր, որն աշխարհում ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկն է: Երկու օդանավակայանների միջեւ հեռավորությունը շուրջ 67 կմ է: Օդանավակայանի կառուցման առաջին քարը տեղադրվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին, իսկ բուն շինարանությունը մեկնարկել է 2016 թվականի մարտի 16-ին:
Նոր օդանավակայանը կունենա 4 թռիչքուղի, տարեկան այն կկարողանա ընդունել մինչեւ 620 հազար չվերթ: Նախագիծը նախատեսում է, որ 2025 թվականին օդանավակայանի թողունակությունը կարող է կազմել 72 միլիոն մարդ: Դեռ ավելին, 2025 թվականին նոր օդանավակայանը պետք է սպասարկի տարեկան մինչեւ 2 միլիոն բեռ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ