Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Հասարակություն

ՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին

Երկարաժամկետ գործընկերներ ՎՏԲ-ն և Պետական ​​Տրետյակովյան պատկերասրահը մեկնարկել են արշավ՝ նվիրված «Передвижники» ցուցահանդեսին և Մոսկվայի Կադաշևսկայա ափին գտնվող թանգարանի նոր մասնաշենքի բացմանը: Թվով հազար Հիշատակի բացիկներ կուղարկվեն 52 երկրներ, այդ թվում՝ Հայաստան, 500 առաջատար գեղարվեստական պատկերասրահներ և առավել խոշոր թանգարաններ ու 107 երկրներում գործող 500 լրատվամիջոցներ՝ որպես միջազգային հարթությունում Ռուսաստանի հետ շարունակվող մշակութային երկխոսության կարևորության խորհրդանիշ։

«Տրետյակովյան պատկերասրահը ռուսական ազգային արվեստի գլխավոր թանգարանն է, որն արտացոլում է նրա բացառիկ ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ։ Մենք հպարտանում ենք ռուս արվեստագետների ինքնատիպ հանճարով, որը զգալի ներդրում ունի ազգային մշակութային ինքնության ձևավորման գործում։ ՎՏԲ-ն երկար տարիներ աջակցում է մշակույթի հանրահռչակմանն ուղղված նախագծերին երկրում և արտերկրում, և ամեն անգամ մենք ոգեշնչվում ենք Ռուսաստանի հարուստ ժառանգությամբ: Ամանորի նախօրեին մենք պատմում ենք մեր նախագծի մասին աշխարհի ամենահեղինակավոր գործընկերներին և հրավիրում նրանց Տրետյակովյան պատկերասրահի նոր գանձարան»,- նշում է ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահ Նատալյա Կոչնևան։

Նախագծի գաղափարը շարունակում է 19-րդ դարի պերեդվիժնիկների ավանդույթներն, ովքեր ձգտում էին արվեստը հասանելի դարձնել բոլորին, անկախ նրանց կարգավիճակից և գտնվելու վայրից: Դրա համար նրանք կազմակերպեցին գեղարվեստական ցուցահանդեսներ ամբողջ Ռուսաստանում: Նախագիծն այս առաքելությանը տալիս է միջազգային մասշտաբ՝ խոսելով արվեստի արժեքի մասին սահմաններից և շրջանակներից դուրս. ՎՏԲ բանկը և Տրետյակովյան պատկերասրահը բացիկների միջոցով աշխարհին հրավիրում են մշակութային երկխոսության. նման խորհրդանշական ժեստը կոչված է հիշեցնելու արվեստի դերը՝ որպես հաղորդակցության համընդհանուր լեզու:

Հիշատակի բացիկը ստեղծվել է նկարազարդող Աննա Վասիլևայի կողմից, որը հայտնի է մանկական գրքերի և թատրոնի աֆիշաների համար իր աշխատանքներով, ինչպես նաև իր թեթև ու ինքնաբուխ նկարչական ոճով։ 2021թ․-ին նա ընդգրկվել է World Illustration Awards ամենահեղինակավոր միջազգային մրցանակի կարճ ցուցակում (shortlist)։ Հաշվի առնելով, որ Տրետյակովյան պատկերասրահը մայրաքաղաքում ունի շենքերի և մասնաճյուղերի բավականին ընդարձակ աշխարհագրություն՝ բացիկի սյուժեն ստացվել է ինքնին․ ցույց է տալիս նոր մասնաշենքի գտնվելու վայրը Մոսկվայի քարտեզի վրա՝ մնացած բոլոր մասնաճյուղերի նկատմամբ, իսկ ավելի կոնկրետ՝ Յակիմանկա թաղամասը, որտեղ կենտրոնացած է շենքերի մեծ մասը: Այսպիսով, նոր մասնաշենքում առաջին ցուցահանդեսի այցելուներին մնաց հուշանվեր՝ հիշեցնող ոչ միայն խորհրդանշական ցուցահանդես, այլև թանգարանի նոր մասնաշենք նրանց այցելության մասին, որի բացումը գրեթե 20 տարվա շինարարությունից հետո դարձավ պատմական իրադարձություն Ռուսաստանի մշակութային կյանքում.

«2024թ․-ին Պետական ​​Տրետյակովյան պատկերասրահում կներկայացնենք տարվա գլխավոր ցուցահանդեսային նախագիծը՝ «Պերեդվիժնիկի» ցուցահանդեսը։ Իր գոյության 50 տարիների ընթացքում Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունը լուսավորչական գործունեությամբ ընդգրկել է Ռուսական կայսրության մի քանի տասնյակ քաղաքներ և հսկայական ազդեցություն է ունեցել լայն հանրության գեղագիտական ​​կարիքների ձևավորման վրա: Շարունակելով այդ դարաշրջանի վարպետ նկարիչների ավանդույթները և ոգեշնչված նրանց կրթական գաղափարներով՝ մենք ընդլայնում ենք մեր լսարանը և հրավիրում ոչ միայն Ռուսաստանի, այլև աշխարհի բնակիչներին այցելել Տրետյակովյան Պետական ​​Պատկերասրահի նոր մասնաշենքում ներկայացված ցուցահանդեսը», - ասում է «Պերեդվիժնիկի» ցուցահանդեսի կազմակերպիչ Տատյանա Յուդենկովան։