Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Հասարակություն

2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաք

Ucom-ն ամփոփում է 2024 թվականի ընթացքում կատարած լայնածավալ տեխնիկական աշխատանքներն ու ցանցի արդիականացման արդյունքները։ Ամբողջ տարվա ընթացքում ընկերության տեխնիկական թիմը զբաղվել է մարզերում և Երևանում նոր բջջային կայանների  կառուցմամբ՝ ընկերության կապը դարձնելով ավելի հասանելի բաժանորդների համար։ Կատարվել է նաև գործող կայանների մասսայական արդիականացում՝ բաժանորդների համար կապի  փորձառությունն բարձրացնելով նոր մակարդակի։ 

Ընկերության 2024 թ-ի ամենամեծ ձեռքբերումը դարձավ նոր սերնդի 5G ցանցի գործարկումը. նոյեմբերին այն սկսել է գործել 20 մարզային քաղաքներում, իսկ այսօր Ucom-ը հայտարարում է 5G ցանցի շահագործման մասին ևս 8 քաղաքներում՝ Այրումում, Արարատում, Հրազդանում, Նոր Հաճնում, Նոյեմբերյանում, Քաջարանում, Եղվարդում և Շամլուղում։ Այսպիսով Ucom-ի նորագույն 5G ծածկույթ ունեցող քաղաքների ընդհանուր թիվը հասել է 28-ի: Ucom-ը հայտնում է նաև 5G հասանելիության մասին Բագրատաշենի սահմանային անցակետում։

Ընթացող արմատական արդիականացման արդյունքում կապի ծառայությունները Ucom-ի բաժանորդների համար դառնում են ոչ միայն ավելի արագ, այլ նաև ավելի կայուն, ի շնորհիվ ներդրված հեռահաղորդակցության ստանդարտներին համապատասխանող պահուստային համակարգերի, որոնք ապահովում են ծառայությունների անխափանությունը:

5G ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով: Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung  սմարթֆոններում ևս։ 

Զուգահեռաբար ընդլայնվել է նաև ընկերության ֆիքսված ցանցը՝ արագ և որակյալ տան ինտերնետն ու հեռուստատեսությունը հասանելի դարձելով այն չորս նոր քաղաքներում՝ Աշտարակում, Արտաշատում, Նոր Հաճնում և Բյուրեղավանում։ 

Բացի այդ, Ucom-ի ֆիքսված ցանցը սկսել է գործել Քանաքեռի և Ջրվեժի սեփական տների հատվածում։ 

«Թե՛ ֆիքսված, և թե՛ շարժական ցանցի ընդլայնումն ու հզորացումը մեր ընկերության առաջնային նպատակներից էր այս տարի, և մեր տեխնիկական թիմը մեծ նվիրվածությամբ՝ օր ու գիշեր աշխատել է այս ամենն իրականություն դարձնելու համար։ Մենք շատ հպարտ ենք հատկապես ժամանակակից ու գերհզոր 5G ցանցի գործարկումով։ Որպես հաճախորդամետ ընկերություն մենք ուրախ ենք, որ մեր էլ ավելի շատ բաժանորդներ արդեն վայելում են այս որակյալ ու կայուն կապը։ Բայց սրանով մենք չենք բավարարվելու և հաջորդ տարի Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվելու է էլ ավելի բարձր տեմպով, քանի որ գիտակցում ենք որակյալ կապի կարևորությունը համատարած թվային փոխակերպման այս շրջանում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ Ucom ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը, այդ թվում 5G ցանցի գործարկումը նոր բնակավայրերում շարունակվելու է հաջորդ տարի ևս։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնելու է հանրությանը։ Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև նոր սերնդի ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։