Ֆինանսական Գրագիտության անվճար դասընթացը շարունակվում է
Ավելի քանի 200 մարդ արդեն ավարտել է Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամի և Armenian Code Academy-ի կողմից իրականացվող «Ֆինանսական գրագիտություն» անվճար դասընթացը, իսկ 550-ը ներկայումս ուսուցման փուլում են։
EasyPay ընկերության կողմից ֆինանսավորվող այս առցանց դասընթացը ֆինանսական հմտությունների զարգացման համապարփակ վերապատրաստման ծրագիր է։ Ծրագրի նպատակն է մասնակիցներին զինել ֆինանսական գրագիտության անհրաժեշտ գիտելիքներով, որոնք կօգնեն գրագետ կառավարել ֆինանսական միջոցները, պատկերացում կազմել ֆինանսական համակարգից, ինչպես նաև օգտվել էլեկտրոնային վճարային համակարգերից։
«Տեխնոլոգիական կրթություն հիմանդրամում մենք աշխատում ենք, որպեսզի որակյալ տեխնոլոգիական կրթությունը հասանելի դառնա, ինչպես նաև փորձում ենք զարգացնել տեխնոլոգիական հարթակների միջոցով հայալեզու կրթական ծրագրերը։ Հաշվի առնելով ֆինանսական գրագիտության կարևորությունը շատ ուրախ ենք իրականացնել այս ծրագիրը Armenian Code Academy-ի և EasyPay-ի հետ համատեղ։» ասում է հիմնադրամի տնօրեն Լևոն Թադևոսյանը։
Դասընթացը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց ֆինանսական գրագիտությունը՝ անկախ գիտելիքների մակարդակից։ Ընդհանուր դասընթացի տևողությունը 8-9 ժամ է, որն անցկացվում է առցանց վիդեոդասերի ձևաչափով։ Հարթակում տեղադրված են նախապես ձայնագրված վիդեոդասեր, որոնք հարկավոր է դրանք դիտել և կատարել համապատասխան առաջադրանքները։
«EasyPay-ում մենք անկեղծորեն հավատում ենք, որ ֆինանսական գիտելիքները կարող են փոխել կյանքեր։ ACA-ի հետ ֆինանսական գրագիտության դասընթացը կարևոր էր, որ լինի անվճար, որպեսզի ապահովենք հավասար հնարավորություններ բոլորի համար։ Այս պարզ տրամաբանությամբ հնարավոր է տրանսֆորմացնել մարդկանց գիտակցությունը և երկրի ապագան» ասում է EasyPay ընկերության մերքեթինգի ղեկավար Տիգրան Պարսեղյանը։
Ծրագիրը հիմա ևս շարունակվում է, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ գրանցման համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմում այստեղ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին