Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Սպորտ

Արթուր Դավթյանը՝ Մինսկից․ Սպասում էի, որ մրցանակակիր կլինեմ, բայց որ չեմպիոն կդառնամ՝ չէի սպասում

Շատ ուրախ եմ ոսկե մեդալ նվաճելուս համար։ Այս անգամ բախտն ինձ ժպտաց, բայց իրականում այդքան էլ չէի սպասում, որ կնվաճեմ չեմպիոնի տիտղոսի կոչումը։ Այս մասին NEWS.am Sport–ի թղթակցի հետ զրույցում Մինսկից ասաց Եվրոպական խաղերի նորընծա չեմպիոն, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը։

Հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը  15.016 միավորով հռչակվեց Եվրոպական խաղերի չեմպիոն։

«Մեդալի ակնկալիք ունեի։ Սպասում էի, որ մրցանակակիր կլինեմ, բայց որ չեմպիոն կդառնամ, չէի սպասում։ Մինսկ գալուց առաջ նպատակս անպայման մեդալ նվաճելն էր։ Մտածում էի, որ գոնե մեդալով պետք է վերադառնամ։ Ցատկերս շատ լավ արեցի։ Կյանքում այսպես չէի կատարել, շատ լավ ստացվեց։ Այսօր իմ օրն էր։ Բոլորին շնորհակալ եմ, ով երկրպագում էր ինձ»,- ասաց Արթուր Դավթյանը։

 

Արթուր Դավթյանը Եվրոպական խաղերում դուրս էր եկել բազմամարտի, ազատ վարժությունների եզրափակիչ։ Ազատ վարժությունում Դավթյանը 6-րդն էր, բազմամարտում՝ 5-րդը։

Եվրոպական խաղերի վերջին օրը սպորտային մարմնամարզության օղակների վարժությունում արծաթե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը։

Ոսկե մեդալներ են նվաճել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Մինսկում չեմպիոն էր դարձել նաեւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, որը եզրափակիչում 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Աղասիֆ Սամադովին։

Լուսինե Շահբազյան