Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Աշխարհ

Եթե Վրաստանը հրաժարվի իր արժեքներից ու ավանդույթներից, անիմաստ կլինի նրա անդամակցումը ԵՄ-ին. նորընտիր նախագահ

Եթե Վրաստանը հրաժարվի իր արժեքներից ու ավանդույթներից, անիմաստ կլինի նրա անդամակցումը որևէ կազմակերպության. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Եթե չունենանք մեր արժեքներն ու բնավորությունը, մշակույթը, լեզուն, հավատը, հայրենիքի պաշտպանությունը, ի՞նչ իմաստ կունենա անդամակցել որևէ կազմակերպության: Մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ այնպես, ինչպիսին կանք, մենք չենք հրաժարվում ինտեգրումից»,- ասել է Կավելաշվիլին։

Միևնույն ժամանակ, Վրաստանի իշխանությունները, ըստ նրա, բաց են ցանկացած հարցի քննարկման համար, սակայն Արևմուտքի կողմից քննարկում վարելու փոխադարձ ցանկություն չկա, կա միայն քննադատություն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջերս հայտարարել էր, որ ԵՄ-ին երկրի անդամակցության հարցն օրակարգից հանվելու է մինչև 2028-ը: