85 % արդյունավետություն. ծալքավոր խողովակները կարող են բարելավել «հիբրիդային» արևային համակարգերը
Նոթինգհեմի համալսարանի նոր հետազոտությունը պարզել է, որ ֆոտոգալվանային ջերմային (PVT) համակարգերի արդյունավետությունն արևային էներգիան օգտակար էներգիայի վերածելու հարցում կարող է բարելավվել՝ սովորական ուղիղ խողովակների փոխարեն ծալքավոր խողովակների օգտագործմամբ: Այս մասին գրել է Tech Xplore պորտալը, գրում է focus.ua-ն։
Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, ֆոտոգալվանային ջերմային համակարգերը «հիբրիդ» են, քանի որ դրանք միավորում են արևային վահանակները, որոնք ուղղակիորեն արևի լույսը վերածում են էլեկտրականության, իսկ ջերմային բաղադրիչները՝ արևի մնացորդային էներգիան ջերմության են փոխակերպում։ Երկակի ֆունկցիոնալությունն այդ համակարգերը դարձնում է ավելի արդյունավետ, քան սովորական արևային մարտկոցներն են:
Ինժիներական ֆակուլտետի դոկտոր Սուրոջիտ Սենի գլխավորած գիտնականների թիմը գտել է ֆոտոգալվանային ջերմային համակարգերն էլ ավելի արդյունավետ դարձնելու միջոց: Հետազոտության մեջ նշվում է, որ PVT-ում ծալքավոր խողովակների օգտագործումը կարող է գրավել առաջացած ջերմային էներգիայի ավելի քան 85 %-ը: Համեմատության համար, ուղիղ խողովակներով PVT-ն ունի ընդամենը 72 % արդյունավետություն:
Ուսումնասիրելու համար, թե ինչպես է PVT-ն աշխատում ծալքավոր խողովակների հետ, գիտնականներն օգտագործել են համակարգչային մոդել: Նրանք փորձարկել են, թե ինչպես են տարբեր գործոններ, ինչպիսիք են խողովակների ձևը, ներսում հեղուկի արագությունը և վահանակների չափը, ազդում համակարգի աշխատանքի և արտադրվող էներգիայի քանակի վրա:
«Այս հետազոտությունը կենտրոնանում է արևային ջեռուցման համակարգերում հեղուկի ալիքների նոր երկրաչափությունների վրա, որոնք ներուժ ունեն զգալիորեն բարելավելու ազատ հասանելի արևային էներգիան ջեռուցման և էլեկտրաէներգիայի վերածելու արդյունավետությունը», - նշել է առաջատար հետազոտողը:
Պարզվել է նաև, որ վահանակի լայնությունը ևս կարևոր գործոն է արևային մարտկոցների օգտագործման ժամանակ, որքան լայն է վահանակը, այնքան ավելի շատ էներգիա է վատնում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից