Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Շատ կանադացիներ ցանկանում են՝ Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը. Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է «թրոլլինգի» ենթարկել Կանադայի հետ կապված թեման՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի հյուսիսային հարևանի բնակիչներից շատերը ցանկանում են ներառվել Միացյալ Նահանգների կազմում: Այս մասին գրում է Fox News-ը:

Truth Social սոցկայքում արված հրապարակման մեջ Թրամփը, մասնավորապես, գրել է.«Ոչ ոք չի կարող պատասխանել, թե ինչու ենք մենք սուբսիդավորում Կանադային տարեկան ավելի քան 100,000,000 դոլարի չափով: Դա անհեթեթ է: Շատ կանադացիներ ցանկանում են, որ Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը: Դրա շնորհիվ նրանք խոշոր խնայողություն կանեն հարկերի և ռազմական պաշտպանության հարցերում»:

Վերջերս ԱՄՆ նորընտիր նախագահը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել էր «Կանադայի մեծ նահանգի նահանգապետ».  հանրապետականն այս գրառումն արել էր երկու երկրների միջև մաքսատուրքերի հնարավոր ներդրման շուրջ տարաձայնությունների ֆոնին։

«Հաճելի էր օրերս ընթրել Կանադայի մեծ նահանգի նահանգապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Ես անհամբեր սպասում եմ նահանգապետին շուտով կրկին տեսնելու, որպեսզի մենք շարունակենք մեր խորը բանակցությունները մաքսատուրքերի և առևտրի վերաբերյալ, որոնց արդյունքներն իսկապես տպավորիչ կլինեն բոլորի համար», - գրել էր նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կանադան և Մեքսիկան պետք է դառնան Միացյալ Նահանգների մաս, եթե ցանկանում են շարունակել օգնություն ստանալ Վաշինգտոնից:

«Մենք սուբսիդավորում ենք Կանադային տարեկան ավելի քան 100 միլիարդ դոլարով: Մենք սուբսիդավորում ենք Մեքսիկային գրեթե 300 մլրդ դոլարով: Ինչո՞ւ մենք պետք է դա անենք: Թող սուբսիդիաների փոխարեն նրանք դառնան նոր նահանգներ»,- ասել է Թրամփը։

Նա, ըստ երևույթին, նկատի է ունեցել այս երկրների հետ ԱՄՆ առևտրային դեֆիցիտը, սակայն Թրամփը, ըստ աղբյուրի, ուռճացրել է թվերը: Ըստ ԱՄՆ պաշտոնական տվյալների՝ ապրանքների և ծառայությունների առևտրային դեֆիցիտը Կանադայի հետ կազմել է մոտ 41 միլիարդ դոլար, իսկ Մեքսիկայի հետ՝ ավելի քան 162 միլիարդ դոլար:

Թրամփը սպառնացել է 25 տոկոս մաքսատուրք սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա, եթե երկրները չնվազեցնեն միգրանտների և թմրանյութերի հոսքը դեպի ԱՄՆ։