Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Տնտեսություն

Ցտեսություն պերովսկիտ Ռուսաստանից, առաջին ադամանդե արևային մարտկոցը գրավում է աշխարհը

Ադամանդե արևային վահանակները դարձել են արևային առաջադեմ տեխնոլոգիայի անսպասելի մրցակից մարտահրավեր նետելով այնպիսի հաստատված նյութերին, ինչպիսիք են սիլիցիումը և նույնիսկ պերովսկիտը, գրում է ecoticias.com-ը, գրում է focus.ua-ն:

Ռուսաստանը եղել է պերովսկիտ արևային բջիջների ստեղծման հիմնական խաղացողը, սակայն ադամանդե արևային մարտկոցներն են այժմ գրավում համաշխարհային ուշադրությունը: Ահա թե ինչու է այդ տեխնոլոգիան մեծ աղմուկ բարձրացնում, և հատկապես Ասիայում, որը կարող է հրաժարվել ռուսական պերովսկիտից, ասվում է նյութում։

Ադամանդե արևային մարտկոցները ֆոտոգալվանային տեխնոլոգիայի վերջին առաջընթացն են: Պատրաստված լինելով բարձր դիմացկուն սինթետիկ ադամանդներից այդ վահանակներն ունեն հատկություններ, որոնք կարող են հեղափոխել արևային էներգիան: Ի տարբերություն սիլիցիումի, որը կարող է վնասվել ծայրահեղ շոգից կամ ճառագայթումից, ադամանդի բնական ուժն ու ջերմային հաղորդունակությունը թույլ են տալիս նրան արդյունավետ գործել ավելի լայն միջավայրերում: Այդ որակը կարող է վճռորոշ լինել բարձր ջերմաստիճանի այնպիսի կլիմայական շրջաններում, ինչպիսիք են Ասիայի որոշ տարածքները:

Ադամանդե արևային մարտկոցները կարող են գերազանցել իրենց սիլիցիումի վրա հիմնված գործընկերներին, հատկապես ծայրահեղ պայմաններում: Ջերմությունն արդյունավետորեն ցրելու ադամանդի կարողությունը կանխում է կատարողականի վատթարացումը, որը սիլիցիումային բջիջների հետ կապված ընդհանուր խնդիրն է:

Նման սարքերի եզակի հատկությունը նրանց կարգավորելի տիրույթն է, որը թույլ է տալիս կլանել լույսի ավելի լայն սպեկտր, ներառյալ ուլտրամանուշակագույն ճառագայթները: Սիլիցիումային վահանակները սահմանափակ են ալիքի երկարությամբ, որը նրանք կարող են կլանել, և որն էլ սահմանափակում է դրանց արդյունավետությունը: Ադամանդե վահանակները կարող են ճշգրտորեն կարգավորվել լույսի կլանումն օպտիմալացնելու համար, ինչը հանգեցնում է էներգիայի ավելի բարձր թողարկման: Նոր տեսակի արևային մարտկոցների ներուժը էներգիայի արտադրությունը մեծացնելու համար կարող է կենսական դեր խաղալ հանածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու և ապագայում արևային էներգիան ավելի կենսունակ դարձնելու համար:

Չնայած իրենց ուշագրավ առավելություններին ադամանդե արևային մարտկոցները նաև բախվում են լուրջ մարտահրավերի, որն է օրինակ արտադրության արժեքը: Թեև սինթետիկ ադամանդներն ավելի էժան են, քան բնական ադամանդները, բայց դրանց արտադրությունը շարունակում է թանկ մնալ: Դա պայմանավորված է քիմիական գոլորշիների նստեցման (CVD) գործընթացի բարդությամբ, որը ներառում է ադամանդի շերտերի ստեղծում վակուումային խցիկներում բարձր ջերմաստիճաններում ածխածնի հարուստ գազային խառնուրդը քայքայելով:

Արտադրության ծախսերի կրճատումն էական է ադամանդե արևային վահանակները հիմնական էներգետիկ լուծում դարձնելու համար: Հետազոտողներն աշխատում են CVD-ի և այլ արտադրական տեխնոլոգիաների բարելավման ուղղությամբ, որպեսզի ավելի արդյունավետ կերպով բարձրորակ ադամանդի շերտեր արտադրվեն:

Ադամանդե սարքերը կարող են ապահովել մեծ ամրություն և արդյունավետություն այնպիսի միջավայրերում, ինչպիսիք են տիեզերական կամ բարձր ճառագայթման շրջանները՝ համեմատած սիլիցիումի կամ պերովսկիտի բջիջների հետ: Եթե ​​արտադրության ծախսերը հնարավոր լինի նվազեցնել, ապա ադամանդե արևային վահանակները շուտով կարող են ավելի լայն կիրառություն գտնել՝ բարձրահարկ շենքերից մինչև արևային խոշոր ֆերմաներ: Դրանց բարձր արդյունավետությունն ու դիմացկունությունը կարող են փոխել արևային էներգիայի օգտագործման եղանակը գալիք տասնամյակներում:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]