Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ–ն մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեին

Չպետք է մոռանալ, որ իրական վախկոտությունը կայանում է նրանում, որ ամերիկյան կազմակերպությունները, որոնք իրենց ներկայացնում են որպես «ազնիվ և անկողմնակալ», սուտը ներկայացնում են որպես ճշմարտություն և օգտագործում են մարդու իրավունքները որպես պատրվակ՝ իրենց աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար, X-ում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Միացյալ Նահանգների կողմից անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին, մի երկիր, որը միջազգային ասպարեզում ներկայանում է որպես մարդու իրավունքների պաշտպան, բայց միևնույն ժամանակ անտեսում է մեծ թվով մարդկանց իրավունքները, հանդիսանում են երկակի ստանդարտների վառ օրինակ։ Ճնշման նպատակով քննադատությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե քննադատի մտադրությունները մաքուր են, իսկ բարոյական սկզբունքները՝ բարձր: Անցյալի սխալներից դասեր քաղելն ապագայում հաջող քայլերի համար անհրաժեշտ պայման է»,- ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը X-ում կատարված գրառմամբ Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է ազատ մամուլի վրա ճնշում գործադրելու մեջ՝ նրանց, ըստ էության, անվանելով «վախկոտ»։