Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Հասարակություն

Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգի պրեմիերան

Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» խորագրով համերգի պրեմիերան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը  ներկայացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի 16 սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կենդանի կատարմամբ հնչեցին առաջին անգամ։ Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սերգեյ Սմբատյանն էր, ստեղծագործությունների մշակումը՝ Մարտին Ուլիխանյանի։

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, Արթուր Գրիգորյանի դուստր Մանե Գրիգորյանը խոստովանել է, որ այս նախագիծն իր կյանքի ամենամեծ նախագիծն է․ «Անչափ շնորհակալ եմ Ֆասթ Բանկին և Ֆասթ Շիֆթ ընկերությանը, որոնք մշտապես որակյալ համերգների կողքին են և աջակցում են դասական հետաքրքիր երաժշտական նախագծերին, այդ թվում մեր համերգին։ Սա այն նախագիծն է, որ թողնելու ենք մեզնից հետո հաջորդող սերունդներին: Որովհետև երաժշտությունն ազգություն չի ճանաչում: Սա մեր մեծ  նվերն է աշխարհին: Մենք հույս ունենք, որ Արթուր Գրիգորյանի երաժշտությունը կփոխանցի այն սերն ու բարությունը, որն ուներ կոմպոզիտորը», - ասել է նա: 

Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթ ընկերությունը շարունակելու են մշտադիտարկել Հայաստանի մշակութային խնդիրները և անել առավելագույնը՝ աջակցելու ոլորտի զարգացմանը: 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Շիֆթը վճարահաշվարկային ծառայություն է, որի գլխավոր առաքելությունն է ներկայացնել ժամանակակից վճարային այնպիսի գործիքներ, որոնք կառանձնանան իրենց պարզությամբ, հարմարավետությամբ, ապահովությամբ ու հասանելիությամբ: