Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Neo, C360 Ultra և C360 Elite փաթեթների ներքո Visa քարտ ունեցող հաճախորդների համար իրականացված արշավի արդյունքները:
Դեկտեմբերի 18-ին գլխավոր մրցանակակրին են հանձնվել BYD Seagull էլեկտրամոբիլի բանալիները: 2-11-րդ մրցանակակիրներին են փոխանցվել 360 ԱՄՆ դոլարին համարժեք դրամային մրցանակները:
«Գոհունակությամբ փաստում ենք մրցույթի նկատմամբ հետաքրքրության և աշխարհագրական լայն ծածկույթի մասին. հաղթողների թվում են ոչ միայն մասնակիցներ Երեւանից, այլև մարզերից՝ Շիրակից, Տավուշից, Կոտայքից, Արմավիրից ու Արագածոտնից… Շնորհավորում ենք արշավի հաղթողներին: Բանկի հաճախորդներին հորդորում ենք լինել ակտիվ, հետևել նորություններին և Converse Mobile-ը դարձնել ֆինանսական գործառնությունների հիմնական հարթակը։ Հավելվածի օգտատերերի համար արշավներն ու մրցույթները պարբերական են լինելու: Եվ 360-ը կդառնա Ձեր հաջողության թիվը նաև 2025թ. համար:»,- ասել են Բանկում:
Հիշեցնենք, որ արշավի շրջանակում Կոնվերս Բանկն իր C360 փաթեթների ներքո Visa քարտ ունեցող հաճախորդներին էր առաջարկել 23.09.2024-23.11.2024թթ կատարել ընդհանուր առնվազն 30,000 ՀՀ դրամի գործարք կամ գործարքներ: Արժեքավոր նվերներ էին նախատեսված արշավի պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր 360-րդ հաճախորդի համար:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին