Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Պետք է վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ղեկավարության ժամանակ Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու և երկիրը միջազգային հանրությանը վերաինտեգրելու անհրաժեշտության մասին։ Այս մասին ասել է Եգիպտոսից վերադառնալուն պես, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ներքին հակամարտությունները և տարիների պատերազմը Սիրիայում ավերել են քաղաքների և պետության ենթակառուցվածքները: Սիրիական տնտեսությունը նույնպես փլուզվել է: Ասադի ռեժիմի պատճառով Սիրիայի վրա դրված էմբարգոյի և սահմանափակումների վերացումը օգտակար քայլեր կլինեն երկիրը վերականգնելու համար: Սրա հետ մեկտեղ անհրաժեշտ է մշակել ներառական սահմանադրություն և կառուցել քաղաքական համակարգ, որը կդառնա ապագա Սիրիայի հիմքը», մեջբերում է նախագան։

Թուրքիայի ղեկավարը նշել է «սիրիական քաղաքների վերակառուցման կարևորությունը, որպեսզի սիրիացի փախստականները կարողանան կամավոր վերադառնալ իրենց երկիր և այնտեղ կայուն կյանք հաստատեն: Պետք է շուտափույթ լուծվի նոր բնակելի շենքեր, բիզնես օբյեկտներ, արտադրական և էներգետիկ օբյեկտներ, գյուղատնտեսական և անասնաբուծական ձեռնարկություններ ստեղծելու հարցը», ասել է Էրդողանը։