Բեկում պերովսկիտային արևային բջիջների կայունության հարցում
Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները մշակել են նորարարական պաշտպանիչ ծածկույթ, որը զգալիորեն բարելավում է պերովսկիտային արևային բջիջների ամրությունը՝ դրանք ավելի մոտեցնելով լաբորատորիայից դուրս գործնական օգտագործմանը: Պերովսկիտի արևային մարտկոցները, որոնք հայտնի են իրենց բարձր արդյունավետությամբ և ցածր գնով, համեմատած ավանդական սիլիցիումայինների հետ, մինչ այժմ քիչ գործնական են եղել իրենց վատ երկարաժամկետ կայունության պատճառով, գրում է Ixbt.com-ը:
Ամիդինիումի վրա հիմնված նոր ծածկույթը 10 անգամ ավելի դիմացկուն է քայքայման նկատմամբ, քան սովորական ամոնիումի վրա հիմնված ծածկույթը: Փորձերի ժամանակ ամիդինիումով պատված արևային մարտկոցները ցույց են տվել T90 ծառայության ժամկետ (արդյունավետությունը մինչև սկզբնական արժեքի 90%-ը նվազելու համար պահանջվող ժամանակը), երեք անգամ ավելի երկար, քան ամոնիումով պատված բջիջները, երբ ենթարկվում են ծանր պայմանների ազդեցությանը:
«Աշխարհում երկար ժամանակ աշխատում են պերովսկիտային արևային բջիջների կայունության վրա։ Մինչ այժմ մեծ մասը կենտրոնացած էր հենց պերովսկիտի նյութի կայունության բարելավման վրա՝ անտեսելով պաշտպանիչ շերտերը: Բարելավելով պաշտպանիչ շերտը մենք կարողացանք բարելավել արևային բջիջների ընդհանուր կատարողականը», - ասել է Հյուսիսարևմտյան Վայնբերգի արվեստի և գիտության քոլեջի քիմիայի ամբիոնի ասպիրանտ և հետազոտության ղեկավարներից մեկը հանդիսաացող Բին Չենը:
«Այս աշխատանքը նպատակ ունի հաղթահարել պերովսկիտային արևային բջիջների համատարած ընդունման ամենակարևոր խոչընդոտներից մեկը՝ կայունությունը իրական բնական պայմաններում: Քիմիապես ուժեղացնելով պաշտպանիչ շերտերը մենք զգալիորեն մեծացրել ենք այդ բջիջների ամրությունը՝ չվնասելով դրանց բացառիկ արդյունավետությունը՝ մոտենալով սիլիցիումի վրա հիմնված ֆոտոգալվանների գործնական և էժան այլընտրանքին», - ավելացրել է ուսումնասիրության ղեկավարներից մեկը հանդիսացող քիմիայի պրոֆեսոր Մերկուրի Կանացիդիսը:
Պերվոկսիտային արևային մարտկոցներում սովորաբար օգտագործում են ամոնիումի վրա հիմնված ծածկույթի շերտ՝ արդյունավետությունը բարելավելու համար: Այնուամենայնիվ, ամոնիումը հակված է քայքայվել ջերմային սթրեսի տակ, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է պերովսկիտի բջիջների քայքայմանը: Հետազոտողները օգտագործել են ամիդինիումի լիգանդներ՝ կայուն մոլեկուլներ, որոնք կարող են փոխազդել պերովսկիտի հետ՝ ապահովելով պաշտպանիչ ազդեցություն: Ամիդինիումի մոլեկուլներն իրենց կառուցվածքի շնորհիվ ավելի կայուն են կոշտ միջավայրերում, ինչը թույլ է տալիս էլեկտրոնները հավասարաչափ բաշխվել։ Ստացված արևային մարտկոցը հասել է տպավորիչ 26,3% արդյունավետության, ինչը նշանակում է, որ այն հաջողությամբ վերածել է կլանված արևի լույսի 26,3%-ը էլեկտրականության: Դրանցով ծածկված արևային մարտկոցը նաև պահպանել է իր սկզբնական արդյունավետության 90%-ը ծանր պայմաններում 1100 ժամ փորձարկումից հետո:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի