Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Տնտեսություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թողարկել է դոլարային և դրամային պարտատոմսեր` 20 միլիոն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնային եկամտաբերությունը, համապատասխանաբար, 7.45% և 10.75%, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը ՀՀ դրամով թողարկվող պարտատոմսերի դեպքում 100,000 ՀՀ դրամ է, իսկ ԱՄՆ դոլարով՝ 100 ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ Մուդիս միջազգային հեղինակավոր ռեյտինգային կազմակերպության կողմից Ընկերությանը տրվել է Ba2 վարկանիշ` կայուն հեռանկարով, որը մեկ նիշով ավելի բարձր է, քան ՀՀ սուվերեն վարկանիշը:

Նախատեսվում է, որ պարտատոմսերն ունենալու են պրոֆեսիոնալ շուկա ստեղծող(ներ), որոնք կապահովեն պարտատոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում` ներդրողներին ընձեռելով Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերը մշտապես գնելու կամ վաճառելու հնարավորություն:

Պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցներն օգտագործվելու են ներդրումային ծրագրերի ֆինանսավորման և վարկերի վերաֆինանսավորման նպատակով։

Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է։ Պարտատոմսերի ձեռքբերման գործընթացն առավելագույնս պարզեցված է ներդրողների համար. յուրաքանչյուր ներդրող կարող է ամբողջությամբ օնլայն ու ավտոմատացված եղանակով ՀԷՑ-ի պարտատոմսեր գնել՝ օգտվելով Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակից, կամ այցելել Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնել հայտ-հանձնարարականը, կամ ուղարկել լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024թ. նոյեմբերի 6-ի Թիվ 1/422Ա որոշմամբ:

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում: