Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Տնտեսություն

Արևային մարտկոցների այլընտրանք. բակերի և մայթերի համար նախատեսված սալիկները կարող են էներգիա արտադրել

Շենքերում ինտեգրված ֆոտոգալվանային համակարգեր արտադրող Onxy Solar ընկերությունը ներկայացրել է իր նոր հատակային արևային սալիկը էներգիա արտադրելու համար: Այդ մասին գրել է pv ամսագիրը, գրում է focus.ua-ն։

Onyx Solar-ի բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դիեգո Կուևասն ընդգծել է, որ սալիկները նախատեսված են միայն հետիոտնային ուղիների համար և կարող են դիմակայել մինչև 400 կգ/մ2 բեռի: Այն պատված է հակասայթաքող մակերեսով 8 մմ հաստությամբ պաշտպանիչ ապակով։ Ըստ պորտալի սալիկները հարմար են տեռասների, մայթերի կամ բակում օգտագործելու համար։ Յուրաքանչյուր վահանակ կշռում է 23 կգ, չափերը՝ 75x75 սմ և այն ունի 75 Վտ անվանական հզորություն:

Հաղորդվում է, որ արևային սալիկները կարող են տեղադրվել հատակի այնպիսի ստանդարտ համակարգերի վրա, ինչպիսիք են PVC պոլիմերային և մետաղական պատվանդանները, ինչը թույլ է տալիս էլեկտրական միացումներ կատարել յուրաքանչյուր վահանակի հետևի մասում:

Ընկերությունն արդեն արևային սալիկներ է մատակարարել այնպիսի ընկերությունների, ինչպիսին է Apple-ը, ինչպես նաև իսպանական այնպիսի հաստատություններին, ինչպիսիք են Վալենսիայի արվեստի և գիտության քաղաքը և Մադրիդի «Ռեալի» թատրոնը: «Նյու Յորքում մենք արդեն մատակարարել ենք հատակի սալիկներ չորս տարբեր մասնավոր բնակելի նախագծերի: Ինչպես գիտենք, Նյու Յորքում անշարժ գույքը չափազանց թանկ է, և այս ապրանքը օգնում է ճարտարապետներին և շենքերի սեփականատերերին տեղում ստանալ վերականգնվող էներգիա առանց լրացուցիչ ոչ մի քառակուսի մետր տարածք զբաղեցնելու», - ասել է Դիեգո Կուևասը:

Հիշեցնենք, որ Իսպանիայում Կատալոնիայի միջազգային համալսարանի ղեկավարած հետազոտական ​​թիմը մշակել է «արևային աղյուս» համատեղելով տեքստիլ կերամիկական տեխնոլոգիան (TCT) և պերովսկիտ ֆոտովոլտային բջիջները:

Իր հերթին գերմանական Heliatek ընկերությունը ստեղծել է ավանդական արևային մարտկոցների այլընտրանք՝ արևային թաղանթի տեսքով հիմնված օրգանական ֆոտոգալվանային բջիջների վրա, որը կարող է գրեթե ցանկացած շենք վերածել էներգիայի գեներատորի։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]