Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Տնտեսություն

Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր: Սույն նախագծերով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով այն օրական 8 ժամից 7 ժամ, իսկ շաբաթական՝ 40 ժամից 35 ժամ՝ պահպանելով միայն նվազագույն աշխատավարձը։ (Օրենքի նախագծերը հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8114/about)։
Ուսումնասիրելով այս օրենքի նախագծերը՝ «Մանթաշյանց» ԳՄ-ն հայտնում է իր մտահոգությունն ու անհամաձայնությունը՝ ներկայացնելով հետևյալ հիմնավորումները.

1. Ազդեցության գնահատականի բացակայություն

Նմանատիպ մեծ ազդեցություն ունեցող օրենսդրական նախաձեռնությունը պատշաճ հիմնավորման՝ Կարգավորման Ազդեցության Գնահատականի պարտադիր օրենսդրական պահանջ ունեն։ Հիմնավորումները, որոնք բերված են, մակերեսային են, չունեն քանակական վերլուծություն այս օրենսդրական նախաձեռնության ազդեցության՝ ՀՆԱ-ի, մարդկանց ներկա և ապագա եկամուտների, ընկերությունների և ոլորտների մրցունակության, հարկերի վրա։ Առանց նմանատիպ խորը վերլուծության նման օրենսդրական նախաձեռնությունը ոչ միայն համոզիչ չէ, այլև հակասում է օրենսդրական և կառավարության որոշումների պահանջներին։

2. Մեթոդաբանական սխալներ համեմատության մեջ

Օրենքի նախագիծը հիմնավորվում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներով, որոնք վերցված են Հայաստանի ՀՆԱ-ից էապես մեծ ունեցող երկրների օրինակներից։ Սակայն, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանին մոտ գտնվող բոլոր երկրներում (7,000–15,000 ԱՄՆ դոլար ՀՆԱ/մարդ սահմաններում), օրինակ՝ Թուրքիա, Ղազախստան, Մեքսիկա, Արգենտինա, Ուզբեկստան, Վրաստան, Պերու, Բելառուս, Չինաստան և այլն, աշխատաժամանակը շաբաթական 40-48 ժամ է և դրանից պակաս չկա։ Այսպիսով, Սոցապնախարարությունը թույլ է տվել մեթոդաբանական սխալ՝ համեմատելով անհամեմատելի երկրների տվյալներ։

3. Անհասկանալի երկարաժամկետ ազդեցություններ

Նույնիսկ զարգացած երկրներում աշխատաժամանակի կրճատման արդյունքները հստակ չեն։ Որոշ ոլորտներում փոփոխությունը տվել է դրական արդյունք, իսկ մյուսներում՝ բացասական։ Երկարաժամկետ կտրվածքով աշխատաժամերի կրճատման ազդեցությունները դեռևս չեն ուսումնասիրվել ամբողջությամբ։ Օրինակ, Շվեդիայում աշխատաժամանակի կրճատումը բացասական ազդեցություն է ունեցել ՀՆԱ-ի վրա։

4. Հայաստանի աշխատաշուկայի իրական խնդիրները

Հայաստանում, որտեղ աղքատության մակարդակը կազմում է 30%, առաջնային խնդիրը աշխատակիցների ազատ ժամանակը չէ, այլ բավարար աշխատանք ունենալն ու բավարար աշխատավարձ ստանալը։ Ազատ ժամանակի ավելացումը կարող է կարևոր լինել Ֆրանսիայի կամ Շվեդիայի նման զարգացած երկրներում, սակայն Հայաստանում առաջնահերթ խնդիրներն այլ են՝ օրինակ, նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերը հոգալու հնարավորությունը։

5. Աշխատավարձերի նվազման կամ չաճելու իրական վտանգ

Աշխատաժամերի կրճատման դեպքում առաջարկվում է պահպանել միայն նվազագույն աշխատավարձը, ինչը կարող է հանգեցնել աշխատավարձերի համատարած նվազման։ Շատ կազմակերպություններ չեն կարողանա թույլ տալ պահպանել նույն աշխատավարձը՝ ավելի կարճ աշխատանքային ժամերի դեպքում։ Իսկ այն կազմակերպությունները, որոնք կպահպանեն աշխատավարձերը, ստիպված կլինեն բարձրացնել իրենց պրոդուկտի ինքնարժեքը, ինչը կհանգեցնի գնաճի՝ հատկապես ծանր հարված հասցնելով աղքատության շեմին գտնվող խմբերին։

6. Տնտեսության մրցունակության նվազում և աշխատանքի արտադրողականության հարցը

Նախարարությունը պնդում է, որ այս կարգավորումը կնպաստի աշխատանքի արտադրողականության աճին։ Պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը կտրուկ աճում է և հազիվ թե այդ աճի տեմպն ավելի արագանա։ Միաժամանակ, աշխատանքի արտադրողականության առումով Հայաստանի Հանրապետությունը դեռևս շատ վատ դիրքերում է՝ այլ երկրների հետ համեմատած և աշխատաժամերի կրճատումը կթուլացնի Հայաստանի տնտեսության մրցունակությունը և դիմադրողականությունը, ինչն անթույլատրելի է ներկայիս մարտահրավերների համատեքստում։ Օրինակ, Թուրքիայում աշխատաժամանակը շաբաթական 45 ժամ է, Իրանում` 44, Վրաստանում, Ադրբեջանում, ԵԱՏՄ մյուս բոլոր երկրներում՝ 40 ժամ։

7. Օրենքների կիրարկում

Օրենքների կիրարկման ցածր մակարդակը, որը երևում է ներկա աշխատանքային, հարկային օրենսգրքերի, բազմաթիվ այլ օրենքների (օրինակ՝ ծխելու արգելքի օրենքի) զանգվածային խախտումներից և խիստ թերի իրագործումից, հերթական անգամ հանգեցնելու է օրինապաշտ ընկերություններին անհավասար ու անարդար մրցակցության մղելը, քանի որ օրենքները խախտող ընկերությունները, որոնք մեծամասնություն են, ստանալու են անարդար առավելություն օրենքները հարգող ընկերությունների նկատմամբ։ Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի տարբեր տարիների հաշվետվությունները ցույց են տվել, որ աշխատաժամերի ու հավելավճարների խախտումներ հայտնաբերվում են ստուգվող ընկերությունների ծանրակշիռ մեծամասնության մոտ։ Առաջարկում ենք, որ Նախարարությունն իր ջանքերն ուղղի արդեն եղած օրենքների ու կարգավորումների կիրարկման մակարդակը բարձրացնելուն և պատրաստ ենք համագործակցել այդ հարցում։

Ամփոփում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրենսդրական առաջարկը չունի բավարար հետազոտական կամ գիտական հիմնավորում, որը կվկայի, թե ինչու այս փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ։ Ավելին, այս առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր՝ կապված ինչպես տնտեսության, այնպես էլ մարդկային կապիտալի զարգացման հետ։

Բարեբախտաբար, այս առաջարկը դեռևս օրենսդրական նախագիծ չէ և գտնվում է քննարկման փուլում։ Սակայն նման անհիմն առաջարկների ներկայացումը, առանց խորքային քննարկման, կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ՝ մեծացնելով անորոշության մթնոլորտը։ Հետևաբար ցանկալի է, որ նմանատիպ նախագծերը նախապես քննարկվեն մասնագիտական և հասարակական մակարդակներում՝ որակյալ լուծումներ գտնելու նպատակով։