Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Հասարակություն

«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում

Անցնող տարում IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքում իրականացրեց կարևոր ու, ինչպես շահառուների արձագանքներն են փաստում, չափազանց անհրաժեշտ մի ծրագիր, որն ուղղված էր Արցախից բռնի տեղահանված 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Խոսքը «Քո կողքին» ծրագրի մասին է, որի շրջանակում շուրջ 150 արցախցի երեխայի՝ ապրիլից մինչ տարեվերջ յուրաքանչյուր ամիս «Քո կողքին»  ծրագրի  շրջանակում Բանկը 40 000 դրամի չափով աջակցություն է ցուցաբերել։  Սա բավականին ծանր ժամանակահատված է եղել ընտանիքներից շատերի համար։ Չկար աշխատանք, բայց կար հուսահատություն ու միայնության զգացում։ Ու հենց այդ ժամանակ էլ IDBank-ն իր աշխատակիցների ներկայացրած տվյալների հիման վրա կազմեց շահառուների ցանկ, որում ներառվեց 42 ընտանիք։ Բռնի տեղահանված ավելի քան 30 000 ընտանիքների շարքում այս թիվն, անշուշտ, շատ փոքր է, բայց մեծ ասելիք ու խորհուրդ  հաստատ կրում է՝ դու միայնակ չես քո հոգսերի հետ, մենք քո կողքին ենք։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է․ «Այս ծրագրի նպատակն էր արցախցիներին ցույց տալ, թե որքան կարևոր է նրանց մեր կողքին մնալը, չարտագաղթելը։ Ցանկացանք տեղ հասցնել այն միտքը, որ կիսում ենք մեր հայրենակիցների խնդիրները՝ որպես սեփական խնդիրներ։ Որպես թիրախային խումբ ընտրեցինք 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Այսօր մենք ջերմանում ենք այն մտքից, որ մեր արցախցի հայրենակիցների ընտանիքների կյանքում «Քո կողքին» ծրագիրը նշանակալի փոփոխություն է բերել»,- հավելեց IDBank-ի վարչության նախագահը։ 

«Քո կողքին» ծրագրի շահառու, Ստեփանակերտից բռնի տեղահանված 3 մանկահասակ երեխաների մայր Անի Սարգսյանը նշում է․ «IDBank-ը մեր կյանքում հայտնվեց շատ դժվարին ժամանակահատվածում, երբ ոչ ես ունեի աշխատանք, ոչ ամուսինս և մեզ պետք էր մի փոքրիկ ձեռքմեկնում, որպեսզի կարողանայինք վարձով ապրելով և ամեն ինչից կտրված լինելով, ոտքի կանգնել։ Այդ դժվար շրջանը մենք կարողացանք հաղթահարել մեր աշխատելով ու «Քո կողքին» ծրագրի մեծ աջակցության շնորհիվ։ Ծրագրի շրջանակում հատկացված գումարներով  ձեռք բերեցի դիմահարդարման պարագաներ և ապագայում կարողացա ինձ աշխատանքով ապահովել»։

Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվել է IDBank-ի լոյալության միավորների՝ idcoin-ների միջոցով, ինչը նշանակում է, որ ամբողջ Հայաստանի տարածքում, շուրջ 23 000 վաճառակետերում, շահառուները հնարավորություն են ունեցել կատարելու ցանկացած գնում՝ այդ թվում օգտվելով նաև Idram&IDBank հավելվածի բոլոր ծառայություններից ու արտոնություններից։

Հանդիպման ընթացքում շահառուները կիսվեցին ծրագրի մասին իրենց տպավորություններով ու շնորհակալական խոսքեր հնչեցրեցին՝ դժվար պահին աջակից լինելու համար։ Հիշարժան հանդիպման վերջում շահառու բոլոր երեխաներին փոխանցվեցին Բանկի կողմից պատրաստված ամանորյա նվերներ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ԿԲ ԿՈՂՄԻՑ