Կապանցի երեխաները ունեցան եւս մեկ մանկապարտեզ՝ բարելավված պայմաններով
Կապանի թիվ 9 նախադպրոցական ուսումնական հաստատությունը այսօր արդեն պաշտոնապես իր հյուրընկալ դռներն է բացել շուրջ 160 փոքրիկների առջև։ Դեռևս 60-ական թվականներին կառուցված, երբևէ հիմնանորոգման չենթարկված և գրեթե վթարային վիճակում գտնվող մանկապարտեզն այժմ երեխաներին է ներկայանում բոլորովին նոր, լուսավոր, ընդարձակ և հարմարավետ պայմաններով։
Մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջել է խմբասենյակներում, ծանոթացել կատարված աշխատանքներին, փոքրիկների կրթության և դաստիարակության, ինչպես նաև աշխատակիցների համար ստեղծված հարմարություններին ու ընդհանուր պայմաններին։
Ելույթի իր խոսքում Գևորգ Փարսյանը շնորհավորել է ներկաներին նշանակալի և կարևոր իրադարձության կապակցությամբ՝ ասելով «Օրը ինձ համար հատկապես առանձնահատուկ է զգացմունքային առումով, քանի որ այս մանկապարտեզի հետ են կապված իմ մանկության ամենավառ հիշողությունները»։ Վերհիշելով այդ տարիները՝ համայնքի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ներկա գտնվող իր դաստիարակներին՝ ինչպես իր, այնպես էլ սերունդների կրթության գործում նրանց ներդրած ավանդի և նվիրական աշխատանքի համար։
Մանկապարտեզի հանդիսավոր բացմանը մասնակցելու և շնորհավորելու էին եկել նաև համայնքի ՆՈՒՀ-երի տնօրենները, կրթօջախի նախկին աշխատակիցները, սաները, շինարարությունն իրականացրած ընկերության ներկայացուցիչները, ծնողները և այլ հյուրեր:
Տոնական օրվա գլխավոր հերոսները երեխաներն էին, ովքեր իրենց ամանորյա գեղեցիկ հանդեսով բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին։
ՆՈՒՀ-ի հիմնանորոգման ծրագիրը իրականություն է դարձել համայնք-կառավարություն համաներդրմամբ/շուրջ 284 մլն ՀՀ դրամ/, կահավորվել «Համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամ»-ի՝ Գերմանիայի ու Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորմամբ, իսկ խաղասարքերի, ժամանակակից սարքավորումների և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման հարցում աջակցություն է ցուցաբերել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին