Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Հասարակություն

Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին

Տոնական այս օրերին, անկախ մեր խոհերից ու զգացմունքներից, բոլորս ինչ-որ չափով սկսում ենք հավատալ հրաշքներին։ Ու որքան մեծ է տոն նվիրելու ցանկությունը հատկապես երեխաներին, որոնք ամենաշատն ունեն դրա կարիքը։ Հենց նրանց համար էլ Իդրամի ու IDBank-ի աշխատակիցներն արդեն մի քանի տարի է, ինչ հատուկ նվերներ են պատրաստում։ 

Այս տարի Իդրամի  աշխատակիցները դարձան գաղտնի Ձմեռ պապեր՝ պատերազմի հետևանքով կորուստ ունեցած երեխաների համար։ Ընկերության աշխատակիցների պատրաստած նվերներն այս անգամ ևս բաժին հասան «Հայորդի» նախաձեռնության շահառու երեխաներին։

IDBank-ի աշխատակիցներն այս անգամ մասնակիցը դարձան դերասանուհի Անաիս Սարդարյանի նախաձեռնությանը և զոհված զինծառայողների 115  երեխաների նվիրեցին Երևան Պարկում մի ամբողջ օր անցկացնելու հնարավորություն։

Այսքանով ընկերությունների ամանորյա անակնկալները չսահմանափակվեցին․ դեկտեմբերի 24-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի դերասանների խաղին հետևում էին հարյուրավոր փայլուն աչքեր, որոնց մեկ ժպիտն անգամ թանկ է ու սպասված․ «Ոչ մի Ամանոր առանց Թեդիի» ներկայացումը դիտելու էին եկել «Զինապահ» հիմնադրամի շահառու ընտանիքների շուրջ 600 երեխա, ներկայացումը նրանց նվիրել էր Իդրամը։ 

Իդրամի Հաղորդակցման և ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ այսպիսի նախաձեռնությունները շատ կարևոր են հատկապես նման նախատոնական օրերին, երբ փոքրիկ ուշադրությունը նույնիսկ ի զորու է տրամադրություն ստեղծել. «Թե՛ Իդրամի, թե՛ IDBank-ի աշխատակիցները մեծագույն սիրով են միացել համագործակցության այս բոլոր հրավերներին։ Հպարտ ենք, որ այս ավանդույթն արդեն մեր ընկերությունների կորպորատիվ մշակույթի մի մասն է։ Շնորհակալություն երեխաների հարազատներին, որ անկախ իրենց զբաղվածությունից ու հեռավորությունից, ապահովեցին փոքրիկների ներկայությունն այս միջոցառումներին։ Հուսով ենք, որ կարողացանք ժպիտ պարգևել փոքրիկներին»,-եզրափակեց Տաթևիկ Վարդևանյանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ