Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Տնտեսություն

Վերականգնվող էներգիայի աղբյուրներն այժմ ապահովում են ԱՄՆ-ի էներգիայի ավելի քան 30 %-ը

ԱՄՆ-ի Էներգետիկայի կանոնակարգման դաշնային հանձնաժողովը (FERC) և Էներգետիկ տեղեկատվության վարչությունը (EIA) հրապարակել են զեկույցներ, որոնք ցույց են տալիս վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժնի աճը երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում։ Վերականգնվող աղբյուրների (բիոմասայի վերամշակում, երկրաջերմային և արևային էներգիա, հիդրոէներգիա և քամու գեներացում) մասնաբաժինն ԱՄՆ-ի արդյունաբերական գեներացիայի ընդհանուր ծավալում գերազանցել է 30 %-ը և մինչև 2027 թվականի ավարտը կաճի մինչև 37 %-ի:

Բացի այդ, այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում վերականգնվող աղբյուրներին բաժին է հասել երկրում արտադրված էներգիայի 24 %-ը։ Հոկտեմբերը դարձել է տասնչորսերորդ ամիսն անընդմեջ, երբ արևային էներգիան եղել է նոր հզորությունների ամենամեծ աղբյուրը, ինչը նրան երկրորդ տեղն է ապահովել երկրում՝ զիջելով միայն բնական գազին։ 2024 թվականի առաջին տասն ամիսների ընթացքում վերականգնվող էներգիայի աղբյուրները կազմել են նոր գեներացված հզորությունների ավելի քան 90 %-ը:

FERC-ի տվյալներով՝ հոկտեմբերին շահագործման է հանձնվել 41 արևային էներգիայի օբյեկտ՝ 1970 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, ինչպես նաև երեք քամու էներգիայի օբյեկտ՝ 174 ՄՎտ հզորությամբ։ Այս օբյեկտներին բաժին է հասել նոր գեներացված հզորությունների 99,9 %-ը, որոնք շահագործման են հանձնվել ամսվա ընթացքում։ Նոր էներգետիկ օբյեկտները, որոնք աշխատում են բնական գազով, արտադրել են ընդամենը 3 ՄՎտ էներգիա:

2024 թվականի առաջին տասն ամիսների ընթացքում արևային և քամու էներգիան ավելացրել են համապատասխանաբար 21425 ՄՎտ և 2799 ՄՎտ հզորություններ։ 213 ՄՎտ հիդրոէներգիայի և 6 ՄՎտ բիոմասայի վերամշակման հետ միասին, 90,5 % ավելացված հզորությունը բաժին է ընկնում վերականգնվող էներգիայի աղբյուրներին։ Արևային էներգիան կազմել է նոր հզորությունների 91,8 %-ը հոկտեմբերին և 79,3 %-ը առաջին տասն ամիսների ընթացքում։ Արևային էներգիան շարունակում է մնալ նոր գեներացված հզորությունների ամենամեծ աղբյուրը 2023 թվականի սեպտեմբերից՝ 14 ամիս անընդմեջ։

Ներկայումս արևային և քամու էներգիան կազմում են ԱՄՆ-ի ընդհանուր գեներացված հզորությունների 21,2 %-ը։ Սակայն գեներացված արևային էներգիայի մոտավորապես մեկ երրորդը բաժին է ընկնում փոքր համակարգերին, օրինակ՝ տների տանիքներում տեղադրված համակարգերին, որը չի արտացոլված FERC-ի զեկույցում։ Նման համակարգերի հաշվարկով՝ արևային և քամու էներգիայի մասնաբաժինը մոտենում է ԱՄՆ-ում գեներացված ընդհանուր էներգիայի քառորդին։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]