Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Հասարակություն

Հրդեհները հասել են Գլենդել, հայերը տարհանվել են․ ի՞նչ վիճակ է կրակի ճիրաններում հայտնված Կալիֆորնիայում

ԱՄՆ–ի Կալիֆորնիա նահանգում մասշտաբային հրդեհները շարունակում են մոլեգնել, անտառային հրդեհները հասել են անգամ հայաշատ Գլենդել. այս մասին MediaHub-ին փոխանցեցին այնտեղ ապրող մեր հայրենակիցները։ 

Նշենք, որ այս պահին հայտնի է արդեն 5 մահվան դեպքի մասին, որոնք չեն տարհանվել և դարձել են կրակի զոհ, ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց մեջ ազգությամբ հայեր չկան։ Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել։ 

MediaHub-ի հետ զրույցում մեր հայրենակիցներից մեկը նշեց, որ Փասադենայի հրդեհների պատճառով Գլենդելում բավականին հայեր տարհանվել են իրենց տներից, տարբեր շրջաններում շարունակվում են տարհանել մարդկանց։

«Պարբերաբար ուժեղ քամի է բարձրանում, փոթորիկի նման, որի պատճառով լույս չի լինում, առաջին անհարաժեշտության առարկաները դրել ենք, որ պետք եղած ժամանակ վերցնենք և արագ դուրս գանք տներից»,– նշեց լոսանջելեսաբնակ մեր զրուցակիցը։

Նրանք  նշում են, որ տանից դուրս չեն գալիս, ամեն ինչ փակ է Լոս Անջելեսում՝ դպրոցները, խանութները, կազմակերպություններ, օդն այնքան աղտոտված  է, ծուխն այնքան ուժեղ, որ անգամ վախենում են պատուհանները բացել։ 

«Այրվող թաղամասը մեզանից մոտ 15 րոպե ճանապարհի վրա է գտնվում, ամենաահավոր վիճակը Փասադենայում է։ Գիշերվա փոթորիկն էլ իր հերթին էր շատ դաժան, այն այս պահին դադարել է, ինչը հնարավոր է դարձրել կրակը մարելը, ինչն անհնար էր փոթորիկի դեպքում»,– նշեց մեր զրուցակիցը։

Բոլորը միաբերան նշում են՝ մարդիկ վախեցած են, չգիտեն, թե ինչ է լինելու, ինչ են անելու, տները մեծամասամբ փայտից են, որի պատճառով մի տնից մյուս տուն կրակը բավականին արագ է անցնում։

«Գլենդելի վերևի մասերում կրակն իսկապես հասել է մարդկանց տները, ավելի սարային հատվածների տներին վնաս եղավ, Փասադենան, հիմնականում, կաթվածահար է եղել, վախենում ենք տանից դուրս գալ, դուրս գալուց էլ դիմակներով ենք դուրս գալիս, այժմ հրդեհները դեռ կան, բայց էն ուժգնությամբ չեն»,– նշեց MediaHub-ի զրուցակիցը։

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ամբողջությամբ այրվել է 1980 թվականին հիմնադրված «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի շենքը, որը գտնվում է Ալթադենայում։ Հոլիվուդյան մի քանի տասնյակ աստղերի առանձնատներ են այրվել՝ Լեոնարդո Դի Կապրիոյի, Փերիս Հիլթոնի առանձնատները, Gossip Girl-ի աստղ Լեյթոն Միսթերի և նրա ամուսնու՝ դերասան Ադամ Բրոդիի եռահարկ վիլլան, Ջոն Գուդմանի, Մայլս Թելլերի, Բիլ Քրիսթալի տները։

MediaHub-ը շարունակում է հետևել Կալիֆորնիա նահանգում՝ հայաշատ Լոս Անջելես քաղաքում և դրա հարակից շրջաններում հրդեհների հետևանքով տեղի ունեցող զարգացումներին, մենք կապի մեջ ենք մեր հայրենակիցների հետ և պարբերաբար կտեղեկացնենք, թե ինչպիսին է իրավիճակը: