Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Աշխարհ

Սիրիայի խոշոր քաղաքներում ծածանվում է Թուրքիայի դրոշը

«Մենք դեռ չգիտենք՝ ինչ կլինի վաղը, ռազմական գործողությունների ավարտը և Ասադի ռեժիմի տապալումը դեռ չի նշանակում սիրիական հարցի ամբողջական լուծում։ Ամեն ինչ օտար է դարձել մեր աչքին, քանի որ համատարած անորոշություն է»,- MediaHub-ին փոխանցեց հալեպաբնակ Գևորգ-Հովհաննես Ճոսլակյանը` նշելով, որ բազմազգ ու համերաշխ քաղաքում ոչինչ առաջվանը չէ։

Սիրիան դեռ նախագահ չունի։ Ժամանակավոր ձևավորված կառավարությունը փորձում է կանխել արհեստական գնաճը, հոգալ բնակիչների կարիքները։ Սակայն, դա հարցի մյուս կողմն է։ Մեր զրուցակիցը փոխանցում է, որ Թուրքիայի ներկայությունը Սիրիայում երբեք այսքան արտահայտված չի եղել։ Հալեպում, մայրաքաղաք Դամասկոսում և մյուս խոշոր քաղաքներում Թուրքիան բացել է գրասենյակներ, ամենուր ծածանվում է այդ երկրի դրոշը։

«Այսինքն, այն ժամանակ, երբ հայերն այստեղ կշիռ ունեին և նշում էին ազգային, պետական, կրոնական տոներն ու հիշատակի օրերը, մտավախություն ունեմ, որ Թուրքիայի ներկայությամբ դա այլևս հնարավոր չի լինելու։ Օրինակ, Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվան նվիրված ջահերով երթ ու իրազեկման ակցիաներ էինք կազմակերպում, հիմա, կարծում եմ, դա անհնար կլինի»։

Գևորգի խոսքով՝ Թուրքիան Սիրիայի դաշնակից պետությունն է, որը Ասադի ռեժիմը տապալելու գործընթացը կազմակերպելուց հետո, այժմ իշխող դիրք է զբաղեցնում ամբողջ Սիրիայում։  

«Մենք այս պահին փորձում ենք կարգավորել մեր թղթաբանությունը՝ Հայաստան տեղափոխվելու համար, որովհետև վստահ ենք, որ այստեղ իրավիճակը գնալով էլ ավելի կանհանգստանա»,- հավելեց մեր զրուցակիցը։