Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Տնտեսություն

Նույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ

Ինժեներների թիմը մշակել է Photonera շարժական արևային գեներատորը, որը ծալված վիճակում շատ ավելի մեծ չէ, քան ներկայիս առաջատար սմարթֆոնները։ Նրանք ներկայումս գումար են հավաքում Kickstarter քրաուդֆանդինգ հարթակում մասսայական արտադրության համար, հայտնել է NotebookCheck կայքը, գրում է focus.ua-ն։

Photonera-ն ունի 10 առանձին ​​արևային վահանակներ, որոնք ծալվում և դարսվում են իրար  վրա: Երբ ծալվում է, սարքի չափերն են 96 x 146 x 40 միլիմետր, բացված վիճակում այն ունի 278 x 480 x 22 միլիմետր չափեր, քաշը 560 գրամ է: Կորպուսն ունի ներկառուցված էկրան, որը ցուցադրում է հիմնական ցուցիչները:

Ըստ ստեղծողների այդ սարքի ֆոտոգալվանային բջիջներն իդեալական եղանակին կարող են արտադրել մինչև 25 վտ հզորություն, USB PD-ի օգնությամբ սարքը կարող է արտադրել մինչև 65 Վտ հզորություն, ինչը լիցքավորման համեմատաբար բարձր հզորություն է: Դա նշանակում է, որ դրանով կարող եք լիցքավորել ոչ միայն սմարթֆոնները, այլ նաև նոութբուքերը։

Այնուամենայնիվ, մարտկոցի հզորությունը կազմում է ընդամենը 10000 մԱժ, ուստի դա բավարար չէ լավ ժամանակակից նոութբուքը լիովին լիցքավորելու համար: Մյուս կողմից, լավ արևի լույսի ներքո կարելի է բավականին երկար աշխատել նոութբուքով առանց ցանցին միանալու:

Photonera-ը ներկայումս հասանելի է Kickstarter-ի միջոցով պատվիրելու համար մոտ 79 դոլար մեկնարկային գնով: Արժե հաշվի առնել այն, որ դրամահավաքի արշավը կարող է ձախողվել, և այդ նոր ստարտափը բավարար միջոցներ չի կարողանա հավաքել նախագիծն իրականացնելու համար։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]