Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Ավելի լավն են, քան տանիքային վահանակները. բացահայտվել են ֆասադային արևային մարտկոցների անսպասելի առավելությունները

Նիդեռլանդների Տվենտեի համալսարանի և  Tennet կապի օպերատորի գիտնականներն ուսումնասիրել են 2018-ից 2023 թվականներին ֆասադներում ինտեգրված արևային մարտկոցների աշխատանքը պարզելով, որ նման համակարգերն ավելի լավ են գործել, քան սպասվում էր: Այս մասին գրել է Pv ամսագիրը, գրում է Focus.ua-ն։

Հաղորդվում է, որ հետազոտողները ֆինանսական, բնապահպանական և տեխնիկական գնահատականներ ​​են տվել դեպի հարավ, արևելք և արևմուտք ուղղված ուղղահայաց ֆասադային արևային վահանակներին, հաշվարկել նրանց կատարողականը, այնուհետև համեմատել այն սովորական «օպտիմալ կողմնորոշված» տանիքային վահանակների հետ: Ֆինանսական գնահատումը ներառել է արևային մարտկոցների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի տնտեսական արժեքը միջին շուկայական գների համեմատությամբ: Բնապահպանական գնահատումը ցույց է տվել, թե որքան աղտոտվածություն է կանխում համակարգը` արտադրելով մաքուր էներգիա։ Ինչ վերաբերում է տեխնիկական գնահատմանը, ապա խոսքը վերաբերում էր այն մասին, թե որքանով են վահանակները ինտեգրվում էլեկտրական ցանցին և բավարարում տեղական էներգիայի կարիքները:

Հետազոտության համաձայն հարավային, արևելյան և արևմտյան ուղղություններով ֆասադային արևային վահանակները կրճատում են համապատասխանաբար 1725, 1492 և 1335 կիլոգրամ CO2-ի արտանետումները մեկ կՎտ-ի դեպքում: Տանիքային համակարգերը կրճատում են 2434 կիլոգրամ CO2 մեկ կՎտ-ի համար:

Գիտնականները նաև պարզել են, որ 2018 թվականի համեմատ էլեկտրաէներգիայի տնտեսական արժեքը տանիքային արևային վահանակների միջին շուկայական գների համեմատ 2023 թվականին նվազել է մինչև 0,73: Միաժամանակ, արևելյան և արևմտյան ֆասադային համակարգերի ծախսերի գործակիցը կազմել է համապատասխանաբար 0,87 և 0,84։ «Հետաքրքիր է այն, որ արևելյան և արևմտյան ֆասադային ՖՎ կայանքները ցույց են տալիս ժամանակի ընթացքում էներգիայի արտադրության անկման ավելի ցածր տեմպեր և, հետևաբար, ունեն ավելի բարձր տնտեսական արդյունավետություն համեմատած օպտիմալ կողմնորոշված ​​ՖՎ կայանքների հետ», - ընդգծել են գիտնականները:

Հետազոտողները նաև նշել են, որ արևային մարտկոցների ինտեգրումը ֆասադում շատ ավելի քիչ է լարում ցանցին, ինչը պայմանավորված է ինքնասպառման ավելի բարձր տեմպերով և ավելի ցածր էներգիայի սպառմամբ համեմատած «օպտիմալ կողմնորոշված» արևային վահանակների հետ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]