Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Հասարակություն

Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր

Ucom-ը տեղեկացնում է կարևոր ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր ստանալու մասին։ Հավաստագիրը վերաբերում է բարեվարքության կանոններին և ընկերությունում ձեռնարկվող հակակոռուպցիոն միջոցառումներին։ 

Մասնավորապես, ISO 37001-ը պահանջներ է սահմանում կոռուպցիայի և կաշառակերության  հակազդման կառավարման համակարգի ստեղծման, ներդրման, պահպանման, շարունակական բարելավման և կատարելագործման համար: Այս հավաստագիրը դեռ նոր է հայկական շուկայի համար, և Ucom-ը դարձել է առաջին ընկերություններից մեկը, որ ներդրել է այս բարձր ստանդարտն իր ընթացակարգերում։ 

Վերոնշյալ համակարգը օգնում է կազմակերպությանը կանխարգելել, հայտնաբերել և արագ արձագանքել կաշառակերության դեպքերին:

«Երբ մենք Ucom-ում խոսում ենք հաճախորդամետության մասին, միշտ մտքում պահում ենք, որ ծառայությունների լավագույն որակը հնարավոր է ապահովել միայն առողջ և ազնիվ մրցակցության պայմաններում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է բացառել կաշառակերության հնարավոր դեպքերը և խրախուսել աշխատանքի թափանցիկությունը։ Մենք ունենք զարգացման շատ լուրջ ծրագրեր ու քրտնաջան աշխատելու պատրաստակամություն և մտադիր ենք մեր բաժանորդներին ապահովել հնարավոր լավագույն ծառայություններով՝ միաժամանակ պահպանելով բարեվարքության լավագույն ստանդարտները և համապատասխան ընթացակարգերը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ստանդարտով նախատեսվող ընթացակարգերն ու համակարգը կոչված են բացառել կազմակերպության կողմից կաշառքների տրամադրումը, նաև ընկերության անունից գործող անձանց ու կազմակերպությունների կողմից կաշառքների տրամադրումը, ինչպես նաև կաշառքների ընդունումը՝ այդ թվում ուղղակի և անուղղակի կաշառքների, օրինակ՝ երրորդ անձի միջոցով կաշառք առաջարկելն ու ընդունելը։ 

Հավաստագիրը տրամադրվել է Quay Audit UK Ltd-ն բրիտանական ընկերության կողմից, որը  ստանդարտների և հավաստագրման ոլորտում աշխատում է 1995 թվականից: