Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Տնտեսություն

Բենզինի կարիք այլևս չկա. ստեղծվել է ծալովի պանելներով նոր արևային գեներատոր

Նիդեռլանդներից Volta Energy ընկերությունը թողարկել է 15 կՎտ հզորությամբ շարժական արևային գեներատոր ինքնավար սնուցման համար։ Մանրամասները հայտնի են դարձել PV Magazine կայքին, գրում է focus.ua-ն։

Համակարգը միավորում է մի քանի միավոր 3,14 կՎտ հզորությամբ ամորֆ սիլիցիումային արևային մարտկոցներ, որոնք ինքնաքայքայվող են, 4 կՎտ հզորությամբ 3 փուլային ինվերտոր, 31 կՎտժ-ոց կուտակման մարտկոց, պահեստային կենսադիզելային գեներատոր։ էլեկտրակայանի չափերն են ծալված վիճակում  5,65 մ x 2,2 մ x 2,2 մ, բացված վիճակում 5,65 մ x 4,3 մ x 3 մ, քաշը 2000 կգ։ Այդ ամենը կարելի է տեղադրել տրեյլերի վրա, որը կարող է քարշարկել միջին չափի ֆուրգոնը:

Կա հնարավորություն ծրագրավորել էլեկտրակայանի աշխատանքի ավտոմատ մեկնարկը և դադարեցումը, կա նաև «երեկոյան լռություն» գործառույթ, որպեսզի շատ աղմուկ չբարձրացնի որը կխանգարի հարևաններին։ Օգտագործելով հատուկ հավելված հնարավոր է հեռակա վերահսկել ցուցիչները և հեռակառավարել էներգիայի արտադրությունը:

Այս նոր ինքնավար էլեկտրակայանը վերջին մոդելն է 6 կՎԱ-ից մինչև 120 կՎԱ հզորությամբ նման ինքնավար համակարգերի շարքում: Դրանցից ամենափոքրը, օրինակ, հարմար է անվտանգության տեսախցիկների սնուցման համար, ավելի մեծերը կարող են էլեկտրաէներգիա ապահովել շինարարական էլեկտրական գործիքների և ջրային պոմպերի համար, իսկ ամենամեծը կարող է օգտագործվել, օրինակ, կինոյի և հեռուստատեսության, փառատոնների և բացօթյա այլ միջոցառումների ժամանակ: Դրանք բոլորը հնարավորություն են տալիս հրաժարվել սովորական դիզելային կամ բենզինային գեներատորներից, և նման կերպ խուսափել տհաճ հոտերից, արտանետումներից:

Volta Energy-ի գործադիր տնօրեն Ռոել Բլյումերի խոսքով  նման շարժական էլեկտրակայանների պահանջարկն աճում է։ Արդյունքում 2024 թվականին ընկերությունը դարձել է միջազգային և սկսել իր արևային համակարգերը մատակարարել նաև Մեծ Բրիտանիային և Գերմանիային:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]