Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով
Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևան երկրների հետ, այլ ոչ թե աջակցության համար դիմի ԵՄ-ին և ԱՄՆ-ին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում։
«Մենք մի օր անխուսափելիորեն կգանք նրան, ինչի մասին հիմա խոսում են ՌԴ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, այն է՝ տարածաշրջանի երկրները պետք է լուծեն խնդիրները իրենց անմիջական հարևանների հետ»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ ազդել տարածաշրջանի անվտանգության վրա:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ խնդիրներ չի տեսնում արևմտյան երկրների և ԵՄ-ի հետ Հայաստանի շփումների առումով։
«Բայց երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքից, ավանդույթներից և պատմության՝ ոչ գաղութային հարթությունում պատկերացումներից, հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը կապահովի անվտանգությունը, օրինակ, Սյունիքի մարզում, ես դա իրականում չեմ հասկանում», - եզրափակել է Լավրովը։
Նա նաև հավելել է, որ, ռուսական կողմի տեղեկություններով, «ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը մեծամասամբ զբաղվում է ոչ այնքան Հայաստանին, որքան արևմտյան դաշինքներին հետաքրքրող հարցերով»:
Ավելի վաղ, պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ ԵՄ առաքելությունն իրականում հետախուզական տեղեկություններ է հավաքում տարածաշրջանի վերաբերյալ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի