Դատարանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը․ Մանվել Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննություն կանցնի
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշեց բավարարել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը՝ կատարումը հանձնարարելով Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։ Դատավորը շեշտեց, որ փորձաքննությունը պետք է տա այն հարցի պատասխանը, թե ինչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը եւ առողջական այդ խնդիրները ներառված են պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում։
Այսօր ավելի վաղ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոց կալանքը վերացնել կամ գրավ կիրառել։
Դատախազն ի պատասխան նշել էր, որ այսօրվա դրությամբ Մանվել Գրիգորյանը գտնվում է իրենց նախընտրած քաղաքացիական հիվանդանոցում , հետեւաբար եթե դատարանը որոշի խափանման միջոց կալանքը վերացնի, միեւնույն է գտնվելու հիվանդանոցում, իսկ պաշտպանական կողմի այն պնդումներին, թե հոգեթերապեւտի ծառայություններից կօգտվի առանց 3-րդ անձի, դատախազի պնդմամբ՝ պաշտպանական կողմը որեւէ փաստական հանգամանք չնշեց, որ հոգեթերապեւտի հետ այդ խոսակցությունը լինի բացառապես 2-ի ներկայությամբ։
Դատախազը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված պաշտպանների հայտարարություններին ի պատասխան ասաց, որ տվյալ մասնագիտական հարցերին կարող է պատասխան տալ միայն միջգերատեսչական բժշկական հանձնաժողովն՝ օգտագործելով այն բժշկական տվյալները, որոնք հիմա բարձրաձայնվում են պաշտպանների կողմից։
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի