Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Մշակույթ

«Ես այդպես չէի վարվի, բայց պետք չէ նրան դատապարտել». Սոսո Պավլիաշվիլին մեկնաբանել է Կատամաձեի՝ ՌԴ-ում այլևս ելույթ չունենալու որոշումը

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Սոսո Պավլիաշվիլին, անդրադառնալով հայտնի վրացի ջազ կատարող Նինո Կատամաձեի շուրջ բարձրացած աղմուկին, կոչ է արել չքննադատել նրան՝ ռուս-վրացական հարաբերությունների սրացման ֆոնին ՌԴ-ում այլևս ելույթ չունենալու հայտարարության պատճառով:

«Նինո Կատամաձեն իր որոշումներն է կայացնում: Ես այդպես չէի վարվի, սակայն ես նրան չեմ դատապարտում և ձեզ էլ խնդրում եմ՝ մի՛ դատապարտեք, քանի որ նա շատ տաղանդավոր մարդ է: Միգուցե, ժամանակի ընթացքում Նինոն կրկին համերգներով Ռուսաստան կգա»,-Պավլիաշվիլիի խոսքը մեջբերում է sputnik-georgia.ru-ն:

Երաժիշտն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում զգացմունքներին ազատություն տալը ճիշտ չէ:

Անդրադառնալով երկու պետությունների հարաբերություններում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ Պավլիաշվիլին շեշտել է, որ, ընդհանուր առմամբ, Վրաստանում Ռուսաստանին վատ չեն վերաբերվում, պարզապես ոմանք ցանկանում են բացասական կերպար ստեղծել:

Նրա համոզմամբ՝ ինչ-որ բան իմանալու և զգալու համար պարզապես պետք է Վրաստան գնալ, այլ ոչ թե Մոսկվայից ինչ-որ եզրակացություններ անել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, վրացի հայտնի ջազ երգչուհի Նինո Կատամաձեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ ի նշան բողոքի այլևս ելույթ չի ունենա Ռուսաստանում՝ նկատի ունենալով հունիսի 20-ից ի վեր ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությունը: Հետաքրքրական է, որ որոշ ժամանակ անց երգչուհին հեռացրել է գրառումը, որում հայտնել էր, որ հունիսի 22-ին Մոսկվայի ջազ փառատոնում իր ելույթը վերջինն է այդ երկրում:

Մեկ այլ վրացի արտիստուհի՝ օպերային երգչուհի Անիտա Ռաչվելիշվիլին, կիրակի իր հայրենակիցներից ներողություն էր խնդրել Ռուսաստանում ելույթ ունենալու համար:

Սրան ի պատասխան Russia Today հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram-ալիքում մասնավորապես գրել է. «Եվս մի վրացի երգչուհի՝ ինչ-որ Անիտա, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ է խնդրել իր հայրենակիցներից, որ ինչ-որ մի ժամանակ ելույթ է ունեցել Ռուսաստանում: Իսկ ես հարց ունեմ իմ համերկրացիներին՝ ինչ-որ մեկն իսկապե՞ս ցանկանում է հանգստանալ մի երկրում, որտեղ արտիստները ստիպված են ներողություն խնդրել նրա համար, որ առնչվել են մեզ հետ»,- գրել է Սիմոնյանը՝ ենթադրելով, որ հիմա վրացի երգչուհիները իրեն ռուս ազգայնական կհռչակեն:

Հիշեցնենք, որ վրացիների զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ընդդիմադիր գործիչները չեն հանդուրժել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռից:  

Հունիսի 20-ի գիշերը ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո նրանց դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառվել, ինչի հետևանքով 240 մարդ էր տուժել: Բախումներից հետո 305 մարդ էր բերման ենթարկվել: