Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը երեք օրից հեռանալու է պաշտոնից, մեղմացրել է թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված գրեթե 2500 մարդկանց պատիժը։ Բայդենի ոորշման մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։
Բայդենը շեշտել է, որ ինքն արդեն ավելի շատ անհատական մեղմացումներ և ներումներ է շնորհել, քան ԱՄՆ պատմության մեջ որևէ այլ նախագահ։
Ըստ հայտարարության՝ հունվարի 17-ի մեղմացումներից օգտվում են այն անձինք, որոնք «անհամաչափ երկար պատիժներ են կրում՝ համեմատած այն պատիժների հետ, որոնք նրանք այսօր կստանային ներկայիս օրենքի, քաղաքականության և գործելակերպի համաձայն»։
2023 թ. դեկտեմբերին Բայդենը մեղմացրել էր դաշնային մակարդակով մահապատժի դատապարտված 40 անձանցից 37-ի պատիժները՝ մահապատիժը փոխելով ցմահ ազատազրկմամբ՝ առանց ներման իրավունքի։ Նա նաև ներում էր շնորհել ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված 39 բանտարկյալների և մեղմացրել էր երկար ազատազրկման դատապարտված 1500 բանտարկյալների պատիժները։
Ջո Բայդենը նաև ներում է շնորհել իր որդի Հանթեր Բայդենին, որն իրեն մեղավոր էր ճանաչել հարկային խախտումների համար և դատապարտվել էր զենքի հետ կապված մեղադրանքներով։ Բայդենի այս քայլը մեծ քննադատության է արժանացել։
Reuters գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահներն իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտին սովորաբար մի շարք ներումներ են շնորհում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի