Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Տնտեսություն

Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնել

Գիտնականների միջազգային թիմն օգտագործել է մեքենայական ուսուցում, որպեսզի մշակի պերովսկիտային արևային բջիջներ՝ գրեթե ռեկորդային արդյունավետությամբ: Այս մասին գրում է Tech Xplore պորտալը, գրում է focus.ua-ն։

Ինչպես պարզաբանվում է հրապարակման մեջ, ներկայումս արեգակնային մարտկոցի մասերից մեկը կոչվում է անցում տեղափոխող շերտ (hole-transporting layer)։ Այդ շերտի նպատակն այն էլեկտրոն-անցում զույգերի փոխանցումն է, որոնք առաջացել են կայուն կիսահաղորդչային էլեկտրոնից ֆոտոնի կլանումից հետո։ Այդ փոխանցման որակը կարևոր դեր է խաղում արևային մարտկոցի արդյունավետության մեջ:

Պերովսկիտային արևային մարտկոցի արդյունավետությունը բարելավելու համար գիտնականները սկսել են նոր նյութեր փնտրել այդ անցումային շերտի համար: Դրանում նրանց օգնել է մեքենայական ուսուցման ալգորիթմը՝ արհեստական բանականության մեթոդը, որն օգտագործում է տվյալների մաթեմատիկական մոդելներ, և որոնք օգնում են համակարգչին սովորել առանց ուղղակի հրահանգների:

Մեքենայական ուսուցման ալգորիթմը գործարկելու համար գիտնականներն օգտագործել են 101 մոլեկուլներ՝ դրանք ընտրելով ավելի քան մեկ միլիոն թեկնածուներից: Ընտրված նյութերի միջոցով պատրաստվել են փորձնական արևային բջիջներ, որոնք օգտագործվել են որպես արհեստական բանականության ուսուցման նյութ։ Այնուհետև արհեստական բանականությանը խնդրել են գտնել նոր խոստումնալից նյութեր, և նա ընտրել է լավագույն 24 տարբերակները:

Դրանից հետո թիմը սինթեզել է արհեստական բանականության առաջարկած նյութերը և դրանք տեղադրել աշխատանքային արևային բջիջներում՝ փորձարկման համար: Նման փորձարկումների մի քանի փուլից հետո հետազոտական ​​թիմն ընտրել է մի նյութ, որը կարող է ստեղծել պերովսկիտային արևային մարտկոցներ մինչև 26,2 % արդյունավետությամբ: Հիշեցնենք, որ այդ տեսակի տարրերի ռեկորդն առայժմ կազմում է 26,7 %: Գիտնականների խոսքով թեստերի ընթացքում նրանք կարողացել են ստեղծել ևս մի քանի նյութեր, որոնք մոտ են եղել ամենաարդյունավետին։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ ապագայում այդ մեթոդի կիրառմամբ հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ դարձնել արևային բջիջները։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]