Կրակոց Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուժական բնակավայրում կրակոց է հնչել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։
Մինչ իրավապահները դեպքի վայրն էին պարզում, Եղվարդ քաղաքի հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ Նաիրի խոշորացված համայնքի Բուժական բնակավայրում գտնվող անասնագոմերից մեկի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Կարճ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնում են, որ այդ քաղաքացուն Եղվարդի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են իրենց մոտ։
Հիվանդանոց մեկնած Կոտայքի քրեական ոստիկաններին բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զ. Զ․-ն է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ Զ. Զ․-ին հրազենային վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 31-ամյա Գ. Զ․-ն։ Նրան գիշերը ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանները հայտնաբերում և տեղափոխում են ոստիկանության Նաիրիի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Զ-ը. և Գ-ը. Զ․-երը հարազատ եղբայրներ են և դուրս են եկել որսորդությամբ զբաղվելու և Գ-ը Զ․-ի կողմից անզգուշաբար արձակվել է կրակոց, ինչն էլ վիրավորել է Զ-ը. Զ․-ին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին