Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Տնտեսություն

Հաջորդ տասնամյակում աշխարհում կլինի 5 տրիլիոնատեր. Oxfam

Ակնկալվում է, որ հաջորդ տասնամյակի ընթացքում հինգ մարդ կկուտակի առնվազն 1-ական տրիլիոն դոլար կարողություն, եթե ընթացիկ միտումները շարունակվեն. այս մասին, CNN-ի փոխանցմամբ, ասվում է Oxfam-ի տարեկան անհավասարության զեկույցում:

Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, որը ներկայումս աշխարհի ամենահարուստ մարդն է և որի կարողությունը գերազանցում է 430 միլիարդ դոլարը, ըստ կանխատեսումների, պետք է որ հատի 1 տրլն դոլարի սահմանագիծը ընդամենը հինգ տարուց:

Նրան հաջորդում են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Oracle-ի հիմնադիր Լարրի Էլիսոնը, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, LVMH-ի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն:

2024 թվականը շատ եկամտաբեր տարի էր աշխարհի ամենահարուստ մարդկանց և ընտանիքների համար, որը մասամբ պայմանավորված էր ԱՄՆ-ի ֆոնդային շուկայի աճով, պարզել է Oxfam-ը: Նրանց կարողությունն այնքան արագ է ավելացել, որ Oxfam-ը վերանայել է անցյալ տարվա իր գնահատականը, ըստ որի՝ հաջորդ տասնամյակում միայն մեկ տրիլիոնատեր կլինի:

«Այս ծայրահեղ անհավասարությունն ուրախանալու բան չէ», - ասել է Oxfam America-ի ներկայացուցիչ Ռեբեկա Ռիդելը:

Անցյալ տարի միլիարդատերերի շարքերն ավելացել են ավելի քան 200-ով՝ հասնելով մոտ 2,770-ի: Նրանց կարողությունն ընդհանուր ավելացել է 2,1 տրիլիոն դոլարով, երեք անգամ ավելի շատ, քան նախորդ տարի՝ ընդհանուր առմամբ կազմելով 15 տրիլիոն դոլար:

Մինչդեռ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը մոտավորապես նույնն է, ինչ 1990 թվականին, ասվում է զեկույցում՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները։