Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Հասարակություն

Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը

Ֆասթ Բանկը հնարավորություն է տալիս անշարժ գույք ձեռք բերել «Կոմիտաս Պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասից Բանկի վարկավորմամբ։ Առաջարկը գործում է «Կոմիտաս Պարկ» թաղամասի Ն․ Տիգրանյան փողոցի 1-ին փակուղի թիվ 1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից գույք ձեռք բերելու դեպքում։ Ֆասթ Բանկի և կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ընկերության գործակցության շրջանակներում հիփոթեքային վարկի անվանական (ճշգրտվող) տոկոսադրույքը կազմում է 13%, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 13,88%, իսկ նվազագույն կանխավճարը` 10%։

Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի կառավարման ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը նշել է․ «Այս գործակցությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, հաշվի առնելով նախագծի քաղաքաշինական նշանակությունը, ինչպես նաև նոր կառուցվող բնակարանների՝ քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու մեր նպատակը։ Սույն առաջարկից կարող են օգտվել նաև «Հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին», ինչպես նաև «ՊՆ և ԱԱԾ ծառայողների պետական աջակցության» ծրագրերի շրջանակներում»։

Հավելենք, որ Բանկը ֆինանսավորում է ինչպես բնակարանների, այնպես էլ  ավտոկայանատեղիների ձեռքբերումը նույն պայմաններով։ 

«Օրդ Դեվելոփմենթ» ընկերության փոխտնօրեն Սամվել Օրդուխանյանը տեղեկացրել է, որ այս նախագիծը «Կոմիտաս պարկ» համալիրի արդեն 3-րդ փուլն է, որը  ներառում է 1500 բնակարան, նույնքան ավտոկայանատեղի, ինչպես նաև հասարակական տարածքներ։  Հատկանշական է, որ բնակարաններից շուրջ  500-ը խաղարկությամբ տրամադրվել է հատուկ գնով․ «Ուրախ ենք, որ Ֆասթ Բանկը հանդիսանում է մեր գործընկեր բանկը։ Փորձել ենք համատեղ ուժերով մեր շահառուներին ներկայացնել լավագույն  պայմաններ։ Մեզ համար առաջնային է անվտանգության և ապահովության սկզբունքը, կառուցում ենք սեյսմակայուն, անվտանգ և միաժամանակ հարմարավետ շենքեր, որոնք համապատասխանում են ժամանակակից քաղաքաշինական նորմերին։ Բուլվարը համալրվում է նաև բարձրահարկ կառույցով, որը վերջնական տեսք է հաղորդում մեր քաղաքի կարևորագույն առանցքին՝ Հյուսիսային ճառագայթին», - ասել է նա։

Հիփոթեքային վարկի պայմաններին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով կամ մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։